Աշխարհի պետությունների բնակիչների երջանկության վարկանիշում Հայաստանը գտնվում է 132-րդ տեղում

PanARMENIAN.Net - New Economic Foundation հետազոտական կենտրոնը հրապարակել է աշխարհի պետությունների բնակիչների երջանկության վարկանիշը (Happy Planet Index): Վարկանիշի նախապատրաստման ժամանակ օգտագործվել են տնտեսական, բնապահպանական եւ բժշկական չափանիշերը, ինչպես նաեւ հասարական կարծիքի հարցման տվյալները: Վարկանիշը բավական անսպասելի արդյունքներ է տվել: Ինչպես հայտնի է դարձել, ամենաերջանիկ կյանքը Վանուատու կղզի-պետությունում է: Անամպ կենսակերպի երկրների առաջին տասնյակում են հայտնվել նաեւ Կոլումբիան, Կոստա Ռիկան, Դոմենիկյան Հանրապետությունը, Պանաման, Կուբան, Գոնդուրասը, Գվատեմալան, Սալվադորը, ինչպես նաեւ Սեն-Վինսենտն ու Գրենադան:



Վարկանիշում ԱՄՆ-ն զբաղեցրել է 150-րդ տեղը: Համեմատության համար նշենք, որ Չինաստանը զբաղեցնում է 31-րդ տեղը, Բրազիլիան` 65-րդ, Իրանը` 69-րդ, Գերմանիան` 83-րդ, Սաուդյան Արաբիան` 91-րդ, Ճապոնիան` 97-րդ, Մեծ Բրիտանիան` 108-րդ, Իսրայելը` 119-րդ (հետաքրքրաշարժ է, որ Պաղեստինում կյանքը շատ ավելի երջանիկ է), Ֆրանիսան` 131-րդ:



Հետխորհրդային պետությունների շարքում, ամենաերջանիկն ապրում են Ղրղստանում (19-րդ տեղը): Տաջիկստանը 25-րդ տեղում է, Ուզբեկստանը` 60-րդ, Վրաստանը` 103-րդ, Ադրբեջանը` 107-րդ, Ղազախստանը` 127-րդ, Հայաստանը` 132-րդ, Մոլդովան` 149-րդ, Լիտվան` 151-րդ, Լատվիան` 160-րդ, Բելառուսիան` 165-րդ, Թուրքմենստանը` 169-րդ, Ռուսաստանը` 172-րդ, Էստոնիան` 173-րդ, Ուկրաինան` 174-րդ: Ամենաահավորն ապրում են Զիմբաբվեում, այս պետությունը զբաղեցրել է վերջին` 178-րդ տեղը:



Վարկանիշի հեղինակները նշում են, որ իրենց կենսակերպից առավելապես երջանիկ են զգում Կենտրոնական Ամերիկայի բնակիչները. Եւս մեկ կարեւոր գործոն, երջանկության մակարդակի վրա ազդում է կղզի-պետությունում ապրելու հանգամանքը, հայտնում է Washington Profile-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---