ԵԱՀԿ ՄԽ համանախագահները օգոստոսին Փարիզում խորհրդատվություններ են անցկացնելու

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են օգոստոսին Փարիզում հերթական խորհրդատվություններն անցկացնել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով, Թուրքիայում նա հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ, ով հայտնել է, որ հուլիսի վերջում կամ օգոստոսի սկզբում պատրաստվում է այցելել Երեւան, հետո` Բաքու:



Բրայզայի այցի ժամանակ կվերլուծվի իրադրությունը եւ կդիտարկվի բանակցային գործընթացի առաջխաղացման հնարավորությունը: «Ամերիկացի դիվանագետը մի շարք առաջարկներ ունի: Սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների մակարդակով հերթական հանդիպման հարցը դեռ բաց է մնում: Այն կդիտարկվի տարածաշրջան Մ. Բրայզայի այցելության ժամանակ»,- ասել է Մամեդյարովը, հայտնում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---