Հանրաքվեն Լեռնային Ղարաբաղում պետք չէ հետաձգել 10-15 տարով

PanARMENIAN.Net - «Հանրաքվեն Լեռնային Ղարաբաղում պետք չէ հետաձգել 10-15 տարով, այսինքն ԱՀ նախագահի երկրորդ ժամկետից անց: Ինչո՞ւ չի կարելի այն անցկացնել 4-5 տարուց: Իհարկե պետք է քվեարկեն նաեւ նախկինում ԼՂ-ում բնակվող ադրբեջանցիները եւ նրանց այնտեղ ծնված երեխաները: Նրանք պետք է իրավունք ունենան վերադառնալու, գիտակցելով սակայն, թե ում իշխանության տակ: Նրանք կարող են քվեարկել նաեւ հեռակա ձեւով, խուսափելու համար հանրաքվեի տապալման եւ լարվածության հետ կապված միջադեպերից»,-ասվում է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանից նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հոդվածում, որը հեղինակը տրամադրել է PanARMENIAN.Net ի խմբագրությանը: Ըստ նրա, համանախագահները զուր են շրջանցում այդ հարցերը:



«Բռնի տեղահանվածների եւ փախստականների կամավոր վերադառնալու իրավունքը նախկին բնակության վայրեր կարգավորման աքսիոմներին մեկն է, սակայն բոլոր կողմերի համար: Վերադառնալուց հրաժարվելու դեպքում` փոխհատուցման իրավունք: Անհրաժեշտ է նաեւ բոլոր ազատագրվող տարածքների խորը ապառազմականացում: Վերադարձող վերաբնակների անվտանգությունը կարող են ապահովել խաղաղապահ ուժերը դրսից, իսկ ներսից` քաղաքացիական ոստիկանության բավարար քանակը: Մինչ կողմերը ստորագրեն համաձայնագիրը, հարկ կլինի պայմանավորվել դիտորդների եւ խաղաղապահների ազգային կազմի վերաբերյալ»,-գտնում է Վ.Կազիմիրովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---