«Մեծ ութնայկ». Անհրաժեշտ է Ղարաբաղի վերաբերյալ հիմնական սկզբունքների շուտափույթ համաձայնեցում

PanARMENIAN.Net - «Մեծ ութնյակի» պետությունների ղեկավարների հանդիպման ընթացքում արծարծվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ մասին ասվում է նախագահի հայտարարության մեջ, որն արվել է Սանքտ Պետերբուրգում «Ութնայկի խմբի» պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի արդյունքում: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է.«Մենք հաստատեցինք, որ «Ութնյակի խումբը» սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդական ջանքերին եւ կարեւորում ենք արդեն 2006 թվականին հակամարտության կարգավորման վերաբերյալ հիմնական սկզբունքների շուտափույթ համաձայնեցման անհրաժեշտությունը: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին եւ Հայաստանին քաղաքական կամք դրսեւորել, հասնել համաձայնության եւ նախապատրաստել իրենց ժողովրդներին խաղաղության, ոչ թե պատերազմի»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---