Հրդեհները ԼՂՀ-ում Բաքվի ագրեսիան քողարկելու անհաջող փորձ է

PanARMENIAN.Net - 2006թ. հունիսի սկզբներից Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի սահմանակից տարածքներում տեղ են գտել հրդեհների դեպքեր: Ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստության առարկա է դարձել Ղարաբաղի իշխանությունների համար, քանի որ ԼՂՀ e6 նրա բնակչության անվտանգության համար իրական սպառնալիք է ստեղծվել: Այդ մասին ասվում է ԼՂՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: Փաստաթղթում մասնավորապես, ասվում է. «հրդեհների պատճառները - հանգամանքները պարզելու նպատակով ԼՂՀ-ում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի մեջ ընդգրկվել են անվտանգության հարցերով պատասխանատու նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Հրդեհները տեղափակելու եւ դրանց տարածումը կանխարգելելու գործում ներգրավվել են ԼՂՀ հակահրդեհային ծառայության եւ արտակարգ իրավիճակների վարչության ստորաբաժանումները, ինչպես նաեւ տեղական վարչակազմերի ղեկավարները եւ բնակչությունը: Արտակարգ իրավիճակները կանխելու նպատակով բոլոր համայնքներում կազմակերպվել է շուրջօրյա հերթապահություն:



Այնուամենայնիվ այդ շրջաններում շարունակվող հրդեհների պատճառով իրավիճակը վատթարանում է, ինչը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության եւ պարենային անվտանգության համար հղի է տեւական անբարենպաստ հետեւանքներով: Ադրբեջանի հետ սահմանային գոտում կտրուկ աճել են հրդեհների դեպքերը եւ այրվող հացահատիկային դաշտերի տարածքը»,-ասվում է Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:



Հայտարարության մեջ ասվում է, որ ԼՂՀ հատուկ հանձնաժողովի կողմից տարված աշխատանքի արդյունքում պարզվել են անհերքելի տվյալներ, որոնք վկայում են, որ հրդեհների պատճառը ադրբեջանական կողմի կանխամտածված թշնամական գործողություններն են: «Պաշտոնական Բաքուն նպատակ ունի քայքայել Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը եւ նրան զրկել առաջանցիկ տնտեսական զարգացման հնարավորությունից: Իրենց գործողությունները քողածածկելու նպատակով հենց սկզբից ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում Ադրբեջանը ակտիվ քարոզչություն է ծավալել` փորձելով մեղքը բարդել ղարաբաղյան կողմի վրա, ինչը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի դեմ քարոզչական-հոգեբանական պատերազմի շարունակությունն է եւ սեփական ագրեսիան քողարկելու անհաջող փորձ»,-ասվում է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---