Վրաստանի վարչապետը հաստատել է. Երկիրը կշարունակի եվրաինտեգրման քաղաքականությունը

Վրաստանի վարչապետը հաստատել է. Երկիրը կշարունակի եվրաինտեգրման քաղաքականությունը

PanARMENIAN.Net - Վրաստանը վստահորեն շարունակում է եվրաինտեգրումն ու ձգտում է դեպի ՆՏԱՕ-ն, որը վրաց ժողովրդի ընտրությունն է, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հունգարիա կատարած այցի ժամանակ: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը վարչապետի մամուլի ծառայության վրա հղումով, Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ:

Դռնփակ բանակցությունների ժամանակ քննարկվել են երկու երկրների փոխհարաբերությունների հիմնական հարցերը: Հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական և առևտրային գործակցության խորացմանը: Անդրադարձ է եղել նաև Վրաստանի ինտեգրմանը Եվրամիությանը և այդ ուղղությամբ արձանագրված առաջընթացին:

Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել հունգարացի գործընկերոջը Հունգարիայի մասնակցության համար Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Վրաստանի ստացած «փաթեթի» իրականացման գործում:

Վիկտոր Օրբանը հաստատել է Հունգարիայի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: «Արևելյան գործընկերության» Ռիգայում կայացած գագաթնաժողովում Հունգարիան կողմ է լինելու Վրաստանի և ԵՄ միջև առանց մուտքի արտոնագրերի ռեժիմին, հայտարարել է Հունգարիայի վարչապետը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---