ԱՄՆ Պետդեպարտամենտը հերքում է, որ Թուրքիան որեւէ կերպ կապված է Ջոն Էվանսի հետ կանչման գործընթացի հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը հերքում է, որ Թուրքիան որեւէ կերպ ազդել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի հետ կանչման գործընթացի վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) տնօրեն Արամ Համպարյանը: ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալ պնդումը վստահություն չի ներշնչում` հաշվի առնելով Թուրքիայի դիրքորոշումը նախկինում:



Հիշեցնենք, որ 2005 թվականի փետրվարի 19-ին Ջոն Էվանսը Սան Ֆրանցիկոյի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսել է Հալոց ցեղասպանության ճանաչման կարեւորության մասին: «Այսօր ես դա կանվանեմ Հայոց ցեղասպանությունը»,- հայտարարել է Էվանսը: Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները եւ պաշտոնյաները խուսափում են անցյալ դարասկզբին Թուրքիայում կատարված ողբերգությունը անվանել ցեղասպանություն` օգտագործելով տարբեր նկարագրողական արտահայտություններ եւ տերմիններ: «Ոչ մի ամերիկացի պաշտոնյա երբեք չի հերքել այդ փաստը, ես գտնում եմ, որ բառախաղը ամերիկացիների համար տվյալ դեպքում սազական չէ»,- հայտարարել է Էվանսը: «Ես հավատում եմ, որ ամեն բան իր անուններով կարելի է անվանել, սակայն ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունը դեռեւս չի փոխվել, քանի որ Թուրքիայի հետ գոյություն ունեն ավանադկան կապեր ՆԱՏՕ-ի շրջանակներում, հատկապես ռազմական բնագավառում»: «Հայոց ցեղասպանությունը եղել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»,- հայտարարել է Էվանսը, միեւնույն ժամանակ նշելով, որ աշխարհը այն ժամանակ պատրաստ չէր համապատասխան ռեակցիա տալ: «Ես ձեզ հավատացնում եմ, որ մենք պատրաստավում ենք լավ աշխատել այդ խնդրի շուրջ»,- հայտարարել է դեսպանը:



Հետագայում, ինչպես հայտնում է Ռեգնում լրատվական գործակալությունը, 2005թվականի փետրվարի 28-ին ելույթ ունենալով Հայաստանում Ամերիկայի դեսպանատանը, Ջոն Էվանսը ցանկացավ ճշտում մտցնել փետրվարի 19-ի իր հայտարարության մեջ: «Ես ցանկանում եմ բացատրել ԱՄՆ քաղաքականությունը: ԱՄՆ հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ իմ կողմից արված հայտարարությունները` Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայերի ողբերգության եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճի վերաբերյալ, կարող են թյուրիմացությունների առիթ դառնալ»: Չնայած նրան, որ ԱՄՆ-ը վերաբերմունքը հայկական ողբերգության վերաբերյալ չի փոխվել, ես օգտագործել եմ «ցեղասպանություն» բառը, որը ներկայացնում է իմ անձնական կարծիքը եւ ոչ թե քաղաքական գործիչի: Դա, այնուամենայնիվ, տեղին չէր»,- հայտարարել է դեսպանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---