Բրիտանացի փորձագետներ. ՀՀ ԶՈւ-ն կարողանում են հաջողությամբ համադրել ռուսական և արևմտյան փորձը12 փետրվարի 2015 - 10:55 AMT PanARMENIAN.Net - 2014 թվականին Հայաստանը ռազմական նպատակներով ծախսել է շուրջ կես միլիարդ ամերիկյան դոլար: Լոնդոնում գործող Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով, 2014-ին Հայաստանի Հանրապետության ռազմական բյուջեն կազմել է 470 միլիոն ամերիկյան դոլար` 2013 թվականի 458 միլիոնի համեմատ: 1958 թվականին հիմնադրված հեղինակավոր այս կառույցը, որ հիմնականում զբաղվում է ռազմական ոլորտի հետազոտություններով, այսօր հրապարակած ամենամյա զեկույցում արձանագրում է. - «Հաշվի առնելով այն լարվածությունը, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության պատճառով առկա է Ադրբեջանի հետ հարաբերություններում, Հայաստանի Զինված ուժերը հիմնականում կենտրոնացած են տարածքային պաշտպանության խնդիրների լուծման վրա»: Անդրադառնալով հայաստանյան Զինված ուժերի որակական հատկանիշներին՝ զեկույցի հեղինակները նկատում են. - «Ժամկետային զինծառայության պրակտիկան պահպանվում է, դրան զուգահեռ, սակայն, գնալով աճում է պրոֆեսիոնալ սպաների քանակը»: Բրիտանացի մասնագետները որպես հայկական բանակում առկա հիմնական խնդիր մատնանշում են ռազմական ավիացիայի տեխնիկական վիճակը, - «Սպառազինության և սարքավորումների մեծ մասը ռուսաստանյան ծագում ունի: Ռազմաօդային ուժերի համար խնդրահարույց է աստիճանաբար հնացող ինքնաթիռները պատշաճ վիճակում պահելն ու դրանց [տեխնիկական] սպասարկումն իրականացնելը»: Դրա հետ մեկտեղ, ըստ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի մասնագետների, հայկական Զինված ուժերը կարողանում են հաջողությամբ համադրել ռուսաստանյան և արևմտյան փորձը: «Թեև Հայաստանի որդեգրած ռազմական հայեցակարգն ընդհանուր առմամբ շարունակում է ռուսական լուրջ ազդեցություն կրել, մասնակցությունը արտերկրում իրականացվող գործողություններին, մասնավորաբար, Աֆղանստանում տեղակայված ISAF զորախմբում ծառայությունը հնարավորություն է տալիս հայ զինծառայողներին որոշակի փորձ ձեռք բերել նաև արտերկրի գործընկերների օգնությամբ», - նշում են զեկույցի հեղինակները` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի զինված ուժերի կազմում գործող խաղաղապահ ստորաբաժանման շուրջ զարգացումներին: «Հայաստանի նպատակը խաղաղապահ զորախմբի զարգացումն է մինչև Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին համապատասխանող մեկ բրիգադի չափերի: Դա թույլ կտա Հայաստանին ՆԱՏՕ-ի հետ համագործակցելուն ընդունակ ինքնաբավ մեկ գումարտակի տեղակայում իրականացնել», - նշում են զեկույցի հեղինակները` ակնարկելով, սակայն, որ դաշինքի հետ համագործակցության խորացումը չի նշանակում հարաբերությունների խզում Մոսկվայի հետ: «Պաշտպանական ոլորտում Ռուսաստանի հետ կապերը շարունակում են խնդիրների բավական լուրջ շրջանակ ընդգրկել: 2014-ին երկու երկրները համագործակցության համաձայնագիր են ստորագրել այս ոլորտում», - նշված է Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի հրապարակած զեկույցում: Բրիտանացի մասնագետների հեղինակած փաստաթղթում նաև մանրամասնորեն ներկայացված է այն զինանոցը, որին տիրապետում են աշխարհի տարբեր պետությունները, այդ թվում Հայաստանը: Զեկույցից տեղեկանում ենք, որ Հայաստանն ունի մարտավարական նշանակության այնպիսի զինատեսակներ, ինչպիսին են «Տոչկա» և «Էլբրուս» (Արևմուտքում առավելապես հայտնի է որպես SCUD) տեսակի բալիստիկ հրթիռներ: Հիշատակված են նաև հայրենական արտադրության «Կռունկ» տեսակի անօդաչու սարքերը, որոնց ընդհանուր քանակը, ըստ բրիտանացի մասնագետների, հասնում է 15-ի: Ինչ վերաբերում է հարևան Ադրբեջանին, ապա անցած տարի Բաքվի ռազմական ծախսերի ընդհանուր ծավալը, ըստ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի, կազմել է 2 միլիարդ 110 միլիոն ամերիկյան դոլար` 2013-ի 1 միլիարդ 950 միլիոնի համեմատ: Գնահատելով ադրբեջանական զինված ուժերում տիրող ընդհանուր կացությունը` բրիտանացի փորձագետները գրում են. - «Թեև Ադրբեջանը դեռ պետք է հաջողությամբ անցում կատարի խորհրդային մոդելից, նավթի վաճառքից ստացվող եկամուտների աճը հնարավորություն է տալիս երկրին ավելացնել պաշտպանական ոլորտի ծախսերը: Դա էլ իր հերթին թույլ է տալիս Ադրբեջանին այնպիսի զինատեսակներ ձեռք բերել, ինչպիսին են, օրինակ, ռուսական С-300 տեսակի հրթիռային կայանքները: Դրա հետ մեկտեղ, սակայն, հստակ չէ, թե որքանով է ժամանակակից նման զինատեսակների ձեռքբերումը նպաստում ադրբեջանական բանակի ընդհանուր օպերատիվ կարողությունների աճին»: «Ժամկետային զինծառայությունը շարունակում է ուժի մեջ մնալ, և պատրաստվածության մակարդակը զորամասերում տարբեր է», - նշում են զեկույցի հեղինակները` հավելելով. «Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ևս խնդիրներ ունեն մարզումների և տեխնիկական սպասարկման հետ կապված: Բացի այդ, զինված ուժերն ի վիճակի չեն համադրված օժանդակություն ցուցաբերել արտերկրում իրականացվող գործողություններին»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |