Հայաստանը մասնակցել է ԵՏՀ նավթի և գազի գծով աշխատանքային խմբի նիստին

Հայաստանը մասնակցել է ԵՏՀ նավթի և գազի գծով աշխատանքային խմբի նիստին

PanARMENIAN.Net - Հայաստանը մասնակցել է աշխատանքային խմբի նիստին, որը զբաղվում է գազի, նավթի և նավթամթերքի ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների ձևավորման մեթոդաբանության մշակմամբ, ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հաղորդագրության մեջ։

Նիստը տեղի է ունեցել փետրվարի 12-ին Մոսկվայում, նախագահում էր ԵՏՀ Էներգետիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Կոլոբանովը:

Նիստի աշխատանքին մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև գործարար կառույցների ներկայացուցիչները։

Մասնակիցները քննարկել և լրամշակել են ԵՏՀ Էներգետիկայի դեպարտամենտի նախպատրաստած ԵՏՄ շրջանակում գազի, նավթի և նավթամթերքի ինդիկատիվ հաշվեկշիռների ձևավորման մեթոդաբանության մասին համաձայնագրի օրինագիծը` հաշվի առնելով Միության անդամ պետությունների լիազոր մարմինների առաջարկներն ու նկատառումները։

Համաձայնագրի նախագիծը կներկայացվի ԵՏՀ Կոլեգիային կից նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի քննարկմանը ընթացիկ տարվա փետրվարի 25-ին:

ԵՏՄ մասին պայմանագրի համաձայն` Միության անդամ պետությունների լիազոր մարմինները պետք է հաստատեն մեթոդաբանությունը մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը:

Համաձայնագրի նախագծի լրամշակումն իրականացվել է հատուկ աշխատանքային խմբի շրջանակում, որը ստեղծվել է ԵՏՀ-ին կից Նավթի ու գազի խորհրդատվական կոմիտեի դրդմամբ:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---