13 փետրվարի 2015 - 17:08 AMT
«Իսլամական պետության» գրոհայինները գրավել են Իրաքի Ալ Բաղդադի քաղաքը

«Իսլամական պետության» գրոհայինները գրավել են Ալ Բաղդադի քաղաքի մեծ մասը, որը մի քանի ամիս պաշարման մեջ էր: Ալ Բաղդադիի գրավման լուրը հաստատել է տեղի սունիների տոհմի շեյխ Ալբու Նամիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունն իրաքյան «Ալ Իհբարիյա» գործակալության վրա հղումով:

«Այժմ Ալ Բաղդադի, Իրաքի բանակի ստորաբաժանումներին, ոստիկանությանն ու աշխարհազորայիններին, օգնության է շտապում տանկային բրիգադը, որոնք փորձում են ազատագրել որոշ շրջաններ Հիթյու քաղաքի ուղղությամբ:

Ալ Անբար գավառը սահմանակից է արևմուտքում Սիրիայի ու Հորդանանի հետ, որտեղ գտնվող Էլ Ֆալուջա և Էր Ռամադի քաղաքներն առաջինը ենթարկվեցին ԻՊ գրոհին 2014-ի սկզբում: Մինչ օրս գավառի մոտ երկու երրորդը գրոհայինների հսկողության տակ է, քաղաքներում ու գյուղերում ամեն օր բախումներ են լինում բանակի ու ԻՊ գրոհայինների միջև:

ԻՊ գրոհայինները հարձակվել են նաև Իրաքի արևմուտքում գտնվող Այն ալ Ասադ ավիաբազայի վրա, որտեղ տեղակայված են ԱՄՆ ծովային հետևակի 300 զինծառայողներ, որոնք Իրաքում են գտնվում որպես ռազմական տեսուչներ, հայտնել է «Սքայ նյուս Արաբիա» հեռուստաալիքը:

«Սպանվել է 8 գրոհային, որոնք պայթուցիկներով պատված փորձել են ներթափանցել ավիաբազա, գրոհից առաջ ավիաբազան հրթիռակոծվել է ու ականակոծվել»,-հայտնել է հեռուստաալիքը:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել:

Photo: AP