ԼՂՀ ցուցադրում է նվիրվածություն բարձրագույն արժեքներին` ազատությանն ու ժողովրդավարությանը

PanARMENIAN.Net - «Խորհրդայաին Միության ժամանակ Լեռնային Ղարաբաղը պարբերաբար օրինական պահանջ է ներկայացրել Խորհրդայաին Հայաստանին միանալու հարցով: Ընդ որում, Ղարաբաղի Հանրապետությունը հաջողությամբ կարողացել է խորհրդային ծրագրային տնտեսությունից անցում կատարել ճկուն շուկայական տնտեսությանը: Դե-ֆակտո հանդիսանալով անկախ պետություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ցուցադրում է նվիրվածություն բարձրագույն արժեքներին. ազատություն, ժողովրդավարություն եւ մարդու իրավունքների հարգանք»,- ասվում է Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի (ANCA) մամլո հաղորդագրության մեջ: ANCA-ն նշում է, որ Ինդիանայից ընտրված հանրապետական կոնգրեսական Դեն Բարթնը` Ներկայացուցիչների պալատում հուլիսի 17-ին ունեցած ելույթում հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը երբեք մաս չի կազմել Հայաստանին: Ենթադրել այլ կերպ, եւ ենթադրել, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրների պատճառը միայն Ադրբեջանն է, ինձ թվում է, փաստերի աղավաղում է եւ պոտենցիալ սպառնալիք հակամարտությունը կարգավորված տեսնելու, Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդներին խաղաղության եւ բարեկեցության մեջ տեսնելու մեր ազնիվ ջանքերին»:



ANCA-ի կարծիքով, ԼՂՀ-ում մի քանի անգամ ընտրություններ են անցկացվել, որոնք միջազգային դիտորդների կողմից որակվել են որպես ազատ, արդար եւ թափանցիկ:



«Լեռնային Ղարաբաղը նաեւ ցուցադրում է նվիրվածությունը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանի խիստ դիրքորոշումը վերջին 15 տարիներին, որ փորձում է Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի Հանրապետության կազմում, սպառնում է տարածաշրջանային կայունությանը: ԱՄՆ իշխանությունները քայլեր են ձեռնարկում Լեռնային Ղարաբաղին աջակցելու համար: Մասնավորապես, ԱՄՆ-ն մտնում է Լեռնային Ղարաբաղի հակամարատության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ մեկ տեղ: Բացի այդ, 1998 թվականից ԱՄՆ-ն, հաշվի չառնելով Ադրբեջանի բողոքները, ամեն տարի մարդասիրական օգնություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղին»,- ընդգծվում է ANCA-ի հայտարարության մեջ:



ANCA-ն նաեւ փաստաթուղթ է ներկայացրել, որ վկայում է Խորհրդայաին Միությունից Ադրբեջանի էվոլյուցայի մասին դեպի կոռումպացված պետության, որ նավթի պաշարներ ունի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---