Ուկրաինայի «Նավթոգազը» սպառնում է դատի տալ Ռուսաստանին

Ուկրաինայի «Նավթոգազը» սպառնում է դատի տալ Ռուսաստանին

PanARMENIAN.Net - Կիևը հուսով է, որ Ռուսաստանից գազի առաքումների հարցում փոխզիջում կգտնվի, եթե դա տեղի չունենա, կարող են դատական հետևանքներ լինել, հայտարարել է «Նավթոգազի» ղեկավար Անդրեյ Կոբոլևը:

Փետրվարի 23-ին «Նավթոգազը» մեղադրեց «Գազպրոմին» գազի առաքման հայտը չբավարարելու և 2014-ի հոկտեմբերի 30-ին Բրյուսելում եռակողմ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ:

Ի պատասխան «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը զգուշացրեց Կիևին, որ արդեն երկու օրից կարող է ամբողջությամբ դադարեցվել գազի առաքումն Ուկրաինա ժամանակին մարտ ամսվա կանխավճարը չմուծելու պատճառով, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Ուկրաինան ժամանակին չի կատարել նախնական մուծումը»,-ասել է Միլլերը՝ պարզաբանելով, որ այժմ վճարված է միայն 219 մլն խմ գազի համար:

«Նաֆտոգազից» «Գազպրոմի» հաշվեհամարին գումարի փոխանցման համար երկու օր է պահանջվում: Ուստի գազի առաքումն Ուկրաինա 114 մլն խմ ծավալով արդեն երկու օրից կհանգեցնի գազի առաքման դադարեցմանը:

Ըստ «Գազպրոմի» ղեկավարի, նման իրավիճակը լուրջ ռիսկեր է ստեղծում դեպի Եվրոպա գազի տարհանման համար: Փետրվարի առաջին շաբաթում «Նավթոգազը» Ռուսաստանից ներկրել է մոտ 20 մլն խմ գազ: Փետրվարի կեսին ներկրման ծավալն աճել է մինչև 30 մլն խմ, իսկ հանգստյան օրերին հատել է 46 մլն խմ նիշը:

«Եթե փոխզիջում չլինի, դատական հետևանքներ կլինեն»,-ասել է Կոբոլևը ուկրաինական «5 ալիքի» եթերում, գրում է «Փրայմ» գործակալությունը: Ըստ նրա, գազի պաշարները Ուկրաինայի գազի պահեստարաններում հասնում են մոտ 8 մլրդ խմ:

«Մարտն է: Անշուշտ, կարող են զրոյից ցածր ջերմաստիճաններ գրանցվել: Մենք հուսով ենք, որ «Գազպրոմը» կմատակարարի այն գազը, որի համար կանխավճար է մուծվել: Մենք որոշակի խնդիրներ տեսնում ենք, սակայն լավատես ենք, որ կկարողանանք կոռեկտ ուղին գտնել»,-ասել է Կոբոլևը:

Կոբոլևն այդպիսով հաստատել է Ստորգետնյա գազի պահեստարանների եվրոպական օպերատորների ասոցիացիայի (GSE) ավելի վաղ հրապարակված տվյալներն այն մասին, որ փետրվարի 24-ի դրությամբ Ուկրաինայի պահեստարաններում մոտ 8,093 մլրդ խմ գազ կա՝ մեկ օրում ցուցանիշը նվազել է 0,3 տոկոսով: Ըստ GSE տվյալների, պահեստարանների համալրման մակարդակը նվազել է մինչև 25,33 տոկոս փետրվարի 23-ի 25,4 տոկոսից: «Նավթոգազի» ղեկավարը նշել է, որ Կիևը հույսը դրել է Բրյուսելում հինգշաբթի կամ ուրբաթ կայանալիք եռակողմ բանակցությունների վրա, որտեղ կարող է քննարկվել գազի մատակարարման հարցը:

«Փետրվարի 22-ի մեր հայտը գրեթե 60 տոկոսով թերի բավարարվեց, պատճառների պարզաբանման մեր խնդրանքին դեռ ոչ ոք չի պատասխանել: Մենք ակնկալում ենք, որ կստանանք պատասխանը շաբաթվա վերջում, հուսով եմ, որ եվրահանձնաժողովի անդամների մասնակցությունը բրյուսելյան հանդիպմանը թույլ կտա ստանալ հարցերի պատասխանները»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---