Ֆրենկ Փալոնեն կոչ է անում ԱՄՆ Սենատին չհաստատել Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն կոչ է արել ԱՄՆ Սենատին մերժել Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը` Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում: Որպես փաստարկ կոնգրեսականը բերել է Հոգլանդի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը եւ «խուսափողական պատասխանները» Սենատի արտաքին գործերի գծով հանձնաժողովի հարցերին: «Հայոց ցեղասպանությունը ժխտող դեսպանի նշանակումը Երեւանում կնշանակի, որ Բուշի վարչակազմը աջակցում է Թուրքիայի Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը: Պետդեպարտամենտը հաղորդել է Սենատին, որ ակնկալում է, որ Հոգլանդի թեկնածությունը կհաստատվի հաջորդ շաբաթ կայանալիք գործարար հանդիպման ժամանակ: Ես կոչ եմ անում Սենատին չհաստատել նրա թեկնածությունն այնքան ժամանակ, մինչեւ որ Ջորջ Բուշը չճանաչի Հայոց ցեղասպնությունը»,-ընդգծել է Փալոնեն, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---