Չեխիան պատրաստ է Լեհաստանին հանձնել իր տարածքի մի մասը

Չեխիան պատրաստ է Լեհաստանին հանձնել իր տարածքի մի մասը

PanARMENIAN.Net - Չեխիայի Հանրապետությանը պատկանող որոշ հողատարածքներ ապագայում կարող են հանձնվել Լեհաստանին, հայտարարել է երկրի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան, հայտնում է ՌԻԱ Նովոստին The Telegraph-ի վրա հղումով:

«Լեհաստանն իր հողերը հետ կստանա: Այս պահին գործարքի մանրամասները գաղտնի են, ուստի լրացուցիչ մեկնաբանություններ անել չեմ կարող»,-ասել է Սոբոտկան:

Չեխիայի իշխանությունները նման որոշումը բացատրել են «հյուսիսային հարևանի հետ լավ հարաբերություններ պահապնելու ցանկությամբ»: Նրանք հայտարարել են նաև, որ արդեն իսկ համապատասխան առաջարկ են արել լեհական կողմին: Լեհաստանի պաշտոնական ներկայացուցիչների արձագանքը դեռ հայտնի չէ:

Ըստ պարբերականի, խոսքը Չեխիայի վիճահարույց շրջանների՝ Մորավիայի և Բոհեմիայի 3,68 քկմ մասին է: Լեհերը բազմիցս են պահանջել վերադարձնել այդ հողերը, որոնք ըստ նրանց, ապօրինաբար են միացվել Չեխիային Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Այսպիսի կարծիք է հայտնել նաև Չեխիայի հյուսիսում գտնվող փոքր քաղաքներից մեկի քաղաքապետի տեղակալ Էվա Պավլիչկովան, որը հաստատել է, որ «պետական հողերն առաձնացվել են» դրանք Լեհաստանին հանձնելու նպատակով: The Telegraph-ը հայտնում է նաև, որ Չեխիայի իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս են նյութական փոխհատուցում առաջարկել Լեհաստանին վիճարկվող հողերի համար, սակայն Լեհաստանը հրաժարվում էր նման լուծումից:

Չեխական պետությունն առաջացել է երկու պատմական շրջանների՝ Մորավիայի և Բոհեմիայի, ինչպես նաև Սիլեզիայի մի մասի միավորման արդյունքում։ Չեխական հողերի մասին առաջին հիշատակումները վերաբերվում են մ.թ. 9-րդ դարին։Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1918թ.-ին, Չեխիան, միավորվելով Սլովակիայի և Անդրկարպատյան Ռուսիայի հետ, հիմնեց նորանկախ Չեխոսլովակիայի հանրապետություն։1938 թ.-ին Մյունհենյան պայմանագրով Սլովակիան դուրս եկավ Հանրապետությունից, իսկ 1939 թ.-ին Գերմանիան օկուպացրեց ողջ Չեխոսլովակիան, դարձնելով այն Մոռավիայի և Բոհեմիայի պրոտեկտորատ։

1993թ.-ի հունվարի 1-ին երկիրը խաղաղ ճանապարհով բաժանվեց երկու մասի՝ առաջացնելով անկախ Չեխիայի և Սլովակիայի պետություններ։1999թ. Չեխիան մտել է ՆԱՏՕ-ի, իսկ 2004թ.-ին՝ Եվրամիության կազմի մեջ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---