«100 տարի, 100 արվեստ». Eiva-ի գեղարվեստական նախագիծը Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ

«100 տարի, 100 արվեստ». Eiva-ի գեղարվեստական նախագիծը Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ

PanARMENIAN.Net - Էյվա (Eiva) արվեստների հիﬓադրամը«100 տարի, 100 արվեստ» խորագրով նախագիծ է մեկնարկել՝ նվիրված Հայող ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախագծի շրջանակում արվեստի 100գործ կներկայացվի՝ կայքի և կատալոգի ﬕջոցով, նպատակ ունենալով Հայոց ցեղասպանության փաստը՝ գեղարվեստական-վիզուալ/տեսողական ﬕջոցներով արտահայտել, տարածել և աշխարհաճանաչ դարձնել:

«100 տարի, 100 արվեստ»-ի նպատակն է գեղապատկերային լուծուﬓերով կայուն սոցիալական դաշտ ստեղծել, որի շնորհիվ շարունակաբար աշխարհին կներկայացվի ոճրագործության փաստը: Արվեստի հզորությունն անժխտելի է, արվեստի գործերը՝ հավերժ: Հայ նկարիչների տարբեր սերունդների աշխատանքներում իրենց ուրույն տեղն են գրավել Հայոց ցեղասպանությանը նվիրված ﬕ շարք նկարներ, որոնք երբեﬓ ցուցադրվել են կամ մոռացության մատնվել, որոշ գործեր էլ ﬕնչև օրս ցուցադրվում են, սակայն նման կտաﬖերի մասին շատ քիչ է խոսվում:

Նախագծի նպատակն է՝ ﬔկ տեղում հավաքել Ցեղասպանությանը նվիրված Հայաստանի և Սփյուռքի հայտնի արվեստագետների ստեղծագործություններ, որոնք իրենց նկարներով արդեն իսկ սեփական ներդրուﬓ են ունեցել Ցեղասպանության հարցը փաստելու գործում, իսկ «100 տարի, 100 արվեստ» նախագծի նպատակն է շարունակել հայ արվեստագետների սկսած ճանապարհը, համախմբելով արվեստի հզոր գործերը, արխիվացնելով և տարածելով աշխարհով ﬔկ:

Indiegogo կայքում ստեղծվել է 100 Years, 100 Arts հանգանակության էջ, որը հնարավորություն կտա աշխարհասփյուռ հայությանը և ոչ ﬕայն ﬕանալ նախագծին՝ իրենց ներդրումով աջակցել գործի իրականացմանը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---