Թուրքիան պատրաստ է ԵՄ-ին անդամակցելու համար 60.000 զինվորական «վճարել»![]() 11 մարտի 2015 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու դեպքում պատրաստ է կառույցին տրամադրել 60.000 զինվորական, հայտարարել է երկրի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Թուրքիայում Չեխիայի դեսպան Պավել Կաֆկայի հետ հանդիպմանը Բոզքըրը նշել է, որ Եվրամիությունը մինչև հիմա սեփական բանակ չունի և այդ պատճառով էլ «դրսևորվում է որպես փափուկ ուժ»: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, մեկնաբանելով ԵՄ զինված ուժերի հնարավոր ստեղծման հարցը, հայտարարել էր, որ ԵՄ բանակը չպետք է կրկնօրինակի ՆԱՏՕ-ի գործառույթները: Մարտի սկզբին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ անհրաժեշտ է կազմել եվրոպական միասնական զորքեր: Նրա խոսքով՝ այդ զինված ուժերը կօգնեն ԵՄ երկրներին «վարել ընդհանուր արտաքին քաղաքականություն և անվտանգության քաղաքականություն», ինչպես նաև «միասին պատասխանատվություն կրել» միջազգային թատերաբեմում կատարվող իրադարձությունների համար: 2015-ի հունվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց. «Թուրքիան կորցրել է ԵՄ-ի անդամ դառնալու հարցում հետաքրքրությունը: Եթե ԵՄ-ում կարծում են, որ Թուրքիան խնդրելու է անդամակցել, սխալվում են»: Ավելի վաղ այս մասին խոսել էր փոխվարչապետ Բյուլենթ Առինջը, իսկ ԵՄ հարցերով նույն նախարարը ընդգծել էր, որ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները չեն կարող ընթանալ այն ձևաչափով, որը պահանջում է կառույցը: Պաշտոնական Անկարան ԵՄ անդամակցության համար պաշտոնապես բանակցում է 2005 թվականից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |