Թուրքիան մասնակիորեն փակել է Սիրիայի հետ սահմանը![]() 12 մարտի 2015 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները երկու հսկիչ անցակետ են փակել Սիրիայի հետ սահմանին: Այդ որոշումը բացատրվում է բախումների ակտիվացմամբ Հալեպի շրջանում: Հաթայ գավառում գտնվող անցակետերը փակ են մարտի 9-ից, հայտնում է Ռոսբալտը Reuters-ի վրա հղումով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԻՊ գրոհայինները լայնածավալ հարձակում են սկսել Սիրիայում, որի թիրախն է Ռաս ալ Այն քաղաքը Թուրքիայի հետ սահմանին: Գրոհայինները մարտեր են վարում քուրդ աշխարհազորայինների դեմ այդ քաղաքի մատույցներում: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ ահաբեկչությունից տառապող Թուրքիան այսօր առաջատար երկրներից է, որոնք պաշտպանում են միջազգային հանրությանն ահաբեկչության դեմ պայքարում: Ըստ նրա, Թուրքիան, մի կողմից, անմիջական մասնակցություն ունի Ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ ֆորումին և FATF նախագծին, որն ուղղված է ԻՊ ֆինանսավորման կասեցմանը: Մյուս կողմից, տեղեկություններ է փոխանակում ԻՊ և արտերկրի ահաբեկիչների վերաբերյալ: «Ահաբեկչության դեմ հաջող պայքարի համար միջազգային հանրությունը պետք է միանա դրան և գործի միասնական ռազմավարության շրջանակում, վերացնելու համար վտանգը»,-ասել է նախարարը: Անդրադառնալով ԻՊ հարցին, Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան, պաշտպանելով ազգային շահերը, պայքարում է ծայրահեղականների դեմ Սիրիայում: «Պետք է համատեղ պայքար մղվի ծայրահեղականների դեմ»,-ասել է Չավուշօղլուն: «Ինչպես նշվել է ավելի վաղ, ծայրահեղականությունը ոչ թե պատճառն է, այլ հետևանքը: ԻՊ առաջացման հիմնական մեղավորը Ասադի ռեժիմն է, ուստի, ԻՊ դեմ պայքարելով, չպետք է մոռանալ Ասադի ռեժիմի մասին»,-ասել է Չավուշօղլուն: Փետրվարի լույս 23-ի գիշերը թուրքական զինվորական ստորաբաժանումները Կոբանի քաղաքի մոտակայքում հատեցին թուրք–սիրիական սահմանը և ներխուժել Սիրիայի տարածք։ Գրավյալ հատվածում է գտնվում Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման I-ի պապ` Սուլեյման շահի դամբարանը, որը հսկում էին թուրքական պահակախմբի 39 անդամները: Գործողությանը մասնակցել է 700 թուրք զինվոր, 100 միավոր ռազմական տեխնիկա, ներառյալ 39 տանկ: Տարհանման ժամանակ պատվո պահակախմբի մեկ անդամը մահացել է: Լոնդոնում լույս տեսնող «Ա Շարք ալ Ասուաթ» թերթը հայտնեց, որ Թուրքիան զգուշացրել է ԻՊ հրամանատարությանը գործողության անցկացման մասին փետրվարի 22-ին: Թերթը հղում է կատարում Անկարայի կառավարական շրջանակում անհայտ աղբյուրի վրա, որն ասել է, թե ԻՊ-ն իրազեկվել է ոչ պաշտոնական կանալներով: Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Թանջու Բիլգիչը հրաժարվել է մեկնաբանել հրապարակումը: Սիրիայի կառավարությունն իր հերթին պատասխանեց թուրք զինվորականների ներխուժմանը Սիրիա: Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Մեկդադը հայտարարեց, որ երկիրն իրեն իրավունք է վերապահում պատասխանել ռազմական ներխուժմանը: Նա կոչ է արել համաշխարհային հանրությանն ուշադրություն դարձնել Սիրիայի ինքնիշխանության խախտման փաստին թուրք զինվորականների կողմից: Մեկդադը հայտնել է, որ թուրք զինվորականները պետք է պատասխան տան դրա համար: Շահ Սուլեյմանի դամբարանը գտնվում էր Սիրիայի տարածքում, որն ըստ 1921թ. պայմանագրի, թուրքական տարածք է համարվում, այսինքն՝ անկլավ: Photo: endtimeheadlines.wordpress.com Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |