Դոնի Ռոստովում ոճրագործները փորձել են հրկիզել Ռուս-հայկական բարեկամության թանգարանը31 հուլիսի 2006 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Դոնի Ռոստովում ոճրագործները հուլիսի 31-ին վնաս են հասցրել դաշնային նշանակության մշակույթի հուշարձանին` Ռուս-հայկական բարեկամության թանգարանին, որը գտնվում է Հայ Առաքելական Սուրբ Խաչ եկեղեցում: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, թանգարանի աշխատակիցները, գալով աշխատանքի, հայտնաբերել են եկեղեցու պատերին եւ բակում ասֆալտի վրա գրված հետեւյալ` «եկել է սպիտակ արդարադատության ժամանակը», «Ռուսաստանը ռուսների համար», «վերջ խաչիկներին» արտահայտությունները: Ներս մտնել վանդալները չեն կարողացել, ջարդելով միայն պատուհանները: Ջարդվել եւ հրկիզվել են նաեւ հինգ մետաղապլաստե լուսամուտներ: Ըստ փորձագետների, կատարվածը սքինհեդների ձեռքի գործն է, սակայն, իրավապահ մարմինները դեռեւս վարկածներ չեն առաջարկում: Նշենք, որ օգոստոսի 4-ին թանգարանում նախատեսվում էր միջոցառում, նվիրված քաղաքի առաջին թանգարանի` Մատենադարանի կազմավորման 130-ամյակին: Այն ստեղծվել է 1876 թվականին Սուրբ Խաչ տաճարում, հայ բարերար Սանասարյանի նախաձեռնությամբ: Սակայն 1898 թվականին այստեղ ուժեղ հրդեհ եղավ եւ ամբողջությամբ այրվեցին դպրոցը եւ ցուցանմուշների մեծ մասը: Այն ինչ մնաց թանգարանից սկզբից բաշխվեց Ռոստովի եկեղեցիներին, իսկ 1919 թվականին այդ գրքերի մի մասը հայտնվեց Նախիջեւանում բացված հայկական հնությունների թանգարանում եւ ի վերջո այդ գրքերը հայտնվեցին Երեւանի Մատենադարանում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում |