Լիբանանի Անջար հայկական գյուղն իսրայելցիների ռմբակոծությանը չի ենթարկվել

PanARMENIAN.Net - «Euronews-ի տեղեկությունները, որ Լիբանանի Անջար հայկական գյուղը իսրայելյան ավիացիայի ռմբակոծությանն է ենթարկվել, իրականությանը չի համապատասխանում»,- Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Լիբանանում ՀՀ դեսպան Վահան Տեր-Ղեվոնդյանը: Նա հայտնել է, որ հանդիպում է ունեցել Անջարի ադմինիստրացիայի ղեկավար Սքոյանի հետ, ով հայտարարել է, որ Անջարն ու մերձակայքը ռմբակոծության չեն ենթարկվել: Ինչպես հայտնել է Վահան Տեր-Ղեւոնդյանը, ռմբակոծություննների է ենթարկվել Լիբանանը Սիրիայի հետ կապող ճանապարհը Դամասկոսի կողմից, որն Անջարից 2-3 կմ հեռվարության վրա է անցնում, իսկ վերջինիս մերձակա հողերն ու ինքը` բնակավայրերը չեն տուժել: Սքոյանը նաեւ հավաստիացրել է դեսպանին, որ գյուղն ապահովված է բոլոր անհրաժեշտ պաշարներով, այդ թվում եւ սննդամթերքով: Բացի այդ, Անջարի բնակիչները որոշակի օգնություն են ցուցաբերում նաեւ հարեւան արաբական գյուղերի բնակիչներին:



Ինչպես նշել է հայ դիվանագետը, Լիբանանում Հայաստանի դեսպանատունը համայնքի ղեկավարության հետ մշտական կապի մեջ է գտնվում, ինչպես հոգեւոր, այնպես էլ քաղաքական: «Պետք է ասել, որ հայ համայնքի բոլոր ղեկավարները, որ տարբեր քաղաքական ուժեր են ներկայացնում, շատ լավ համագործակցում են միմյանց հետ: Ըստ էության, համայքնը օգնում է 15 հազար գաղթականների»,- նշել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---