Արաբական միասնական բանակը 40.000 զինծառայող կունենա30 մարտի 2015 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) եգիպտական Շարմ էլ Շեյխում կայացած գագաթնաժողովում որոշում է ընդունել միասնական արաբական զինված ուժեր ստեղծելու և Եմենում ռազմական գործողությունը հաղթական ավարտին հասցնելու վերաբերյալ: Ամփոփիչ հայտարարության տեքստը, որն ընթերցեց ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին, բերում է Associated Press-ը: «Եմենն անդունդի եզրին է հայտնվել, ինչն արդյունավետ քայլեր է պահանջում արաբական երկրների ու միջազգային հանրության կողմից խաղաղ կարգավորման ու օրինական իշխանության վերականգնման համար»,-ասել է Ալ Արաբին: Եգիպտոսի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչներն ասել են, որ միավորված ԶՈւ 40 հազար զինծառայող կունենա, կօգտվի ռազմական ինքնաթիռների, ռազմանավերի ու զրահամեքենաների աջակցությունից: Ընդ որում ԱՊԼ ոչ բոլոր երկրների զինծառայողները կանդամակցեն բանակին: Հրամանատարության կենտրոնակայանը կտեղակայվի Կահիրեում կամ Էր Ռիադում, հայտնում է Lenta.ru-ն: Արաբական պետությունների ԱԳ նախարարները հավանություն են տվել միասնական բանակի ստեղծման նախագծին: ԱԳՆ ղեկավարները դիմել էին Արաբական պետությունների լիգային մեկ ամսվա ընթացքում միասնական զորքեր կազմավորելու նպատակով: Բանակը նախատեսված է լինելու արագ ռազմական ներխուժումների միջոցով անվտանգության սպառնալիքների դեմ պայքարի համար: Նախարարների հանդիպմանը նախորդեց Եմենում շիա գրոհայինների (հոուսիթների) դիրքերի ռմբակոծումը Սաուդյան Արաբիայի կողմից: Սաուդիտներին սատարեցին ԱՊԼ-ն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Թուրքիան, Սուդանը, Եգիպտոսը և Պարսից ծոցի գրեթե բոլոր միապետությունները: Իրանն ու Ռուսաստանը դեմ են ռազմական միջամտությանը: Չինաստանն ու ԵՄ-ն մտահոգություն են հայտնել այս առիթով ու կոչ արել հակամարտության կողմերին կարգավորել բոլոր հակասությունները խաղաղ ճանապարհով: Հուսիթների դեմ ագրեսիան սկսվեց այն բանից հետո, երբ նրանք գրոհեցին Ադեն հարավային քաղաքն ու ստիպեցին Եմենի նախագահ Աբդ Ռաբբ Մանսուր Հադիին փախչել երկրից: Ըստ Սաուդյան Արաբիայի պետական Al Ekhbariya հեռուստաալիքի, Եմենի փախած նախագահը ժամանել է Էր Ռիադ: Ըստ al-Arabiya TV-ի, նախագահը Սաուդյան Արաբիայի հովանավորությամբ մեկնեց Շարմ էլ Շեյխ: Մարտի 28-ին նա մասնակցեց արաբական պետությունների գագաթնաժողովին Եգիպտոսում: Հադին հրաժարական տվեց 2015-ի հունվարին, երբ հուսիթները իրենց հսկողության տակ առան Սանայի մեծ մասը: Ավելի ուշ նախագահը փախավ հայրենի Ադեն, որտեղ զորք հավաքեց ու հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում իշխանությունից իր հեռանալը: Սակայն առաջին իսկ մարտերում Հադիի կողմնակիցները պարտվեցին ու ապստամբները լայնածավալ հարձակում սկսեցին: Ընթերցեք նաև. Արաբական երկրները միասնական բանակ կստեղծեն Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |