Երևանի դպրոցներում մեկնարկել է «Փոքրիկ ոստիկան» ուսուցողական ծրագիրը 1 ապրիլի 2015 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Երեխաների անվտանգության ապահովումը մշտապես ՀՀ ոստիկանության ուշադրության կենտրոնում է և իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը: Առանձնակի կարևորվում է երթևեկության անվտանգությունը, որի հիմքում դրված է երեխաների շրջանում այդ կանոններին անվերապահորեն հետևելու գիտակցության սերմանումը, օրինապաշտ քաղաքացու դաստիարակությունը: Այդ խնդրի լուծմանն են ուղղված դպրոցներում պարբերաբար իրականացվող հանդիպում-զրույցները, դեռահասների այցելությունները ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներ, սերտ համագործակցությունը կրթական ոլորտի պատասխանատուների և ծնողների հետ: Ոստիկանությունը համոզված է, որ երեխայի հետ աշխատանքը պետք է սկսել վաղ՝ տարրական դասարանների և նույնիսկ նախադպրոցական տարիքից: Այս ռազմավարության իրականացման առաջին քայլերից է «Փոքրիկ ոստիկան» ուսուցողական խաղ-ձեռնարկի ստեղծումը, որի հասցեատերն առաջին դասարանցիներն են: Ձեռնարկը երեխաներին կօգնի ինքնուրույն յուրացնել երթևեկության կանոնները, ճանաչել ճանապարհային նշանները և կնախազգուշացնի արտակարգ իրավիճակների մասին: Հաշվի առնելով, որ խոշոր քաղաքներում երթևեկությունը բավականին լարված է՝ մարտի 31-ին խաղ-ձեռնարկն առաջինը տրամադրվել է մայրաքաղաքի 426 առաջին դասարաններին: Որպես երեխաների շրջանում կրթական և իրազեկման բազմաթիվ ծրագրեր իրականացնող սոցիալապես պատասխանատու ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է ՀՀ ոստիկանության նախագծին՝ 14 միլիոն դրամ հատկացնելով «Փոքրիկ ոստիկան» ուսուցողական խաղ-ձեռնարկի 1000 օրինակ հրատարակելու նպատակով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Նախագծի մեկնարկի ժամկետը պայմանավորված է նաև դպրոցական առաջիկա ամառային արձակուրդներով. դրսում ավելի շատ ժամանակ անցկացնող երեխաները պետք է տիրապետեն երթևեկության կանոնների վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքների: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |