Մեդվեդև. ԵՏՄ և Վիետնամի միջև առևտրի ազատ գոտու ստեղծումը որոշված հարց է 6 ապրիլի 2015 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև առևտրի ազատ գոտու ստեղծումը որոշված հարց է: Այդ մասին ապրիլի 6-ին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Փաստաթղթերը շուտով պատրաստ կլինեն»,-ասել է վարչապետը վիետնամցի պաշտոնակցի հետ զրույցում: Ըստ Մեդվեդևի, արդեն առաջիկայում կարող է համաձայնագիր ստորագրվել, հայտնում է «Բիզնես նորությունների գործակալությունը»: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը: ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել Հաղորդումը ստացվել է բժշկական կենտրոնից Բագրատ սրբազան․ Միայն Le Monde–ին եմ տվել հարցազրույց՝ մնացած բոլորին խնդրելով, որ սպասեն Սրբազանը նաև հայտարարել է, որ հարկ եղած դեպքում կհրաժարվի Կանադայի քաղաքացիությունից Ադրբեջանը ոչնչացրել է Արցախյան և Հայրենական պատերազմների զոհերի հիշատակի հուշարձանը Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին Մարուքյան․ Ի՞նչ է եղել, որ Փաշինյանը Պուտինին խնդրել է` ՌԴ զորքերը մնան Թուրքիայի և Իրանի սահմանին Ըստ նրա՝ երկրի ներսում ասում են՝ ԵՄ ենք գնում, մյուս կողմից Պուտինին խնդրում են, որ ռուսները մնան Թուրքիայի ու Իրանի հետ սահմանին |