Բաքվին դուր չի եկել Լեռնային Ղարաբաղի մասին ռուսաստանյան լրատվամիջոցների հեռուստահաղորդումը 4 սեպտեմբերի 2006 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն բողոք է հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 15-ամյակին նվիրված հաղորդման առնչությամբ, որը ցուցադրվել է շաբաթ օրը ռուսական հեռուստատեսությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Ըստ պաշտոնյաի, «նման ռեպորտաժները հակասում են Ռուսաստանի կողմից պետական մակարդակով հնչեցվող հայտարարություններին»: «Այդ երեւույթները Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերին վնասելուց զատ, վնաս են հասցնում նաեւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերություններին»,-ընդգծել է Ազիմովը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |