Հաջորդ տարի Բաթումում կբացվի Հայաստանի հյուպատոսությունը

PanARMENIAN.Net - Հաջորդ տարի Բաթումում կբացվի Հայաստանի հյուպատոսությունը: Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանն այդ հարցը քննարկել է Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահ Լեվան Վարշալոմիձեի հետ: Հայ դիվանագետը հայտարարել է, թե այդ փաստը կդառնա երկու երկրների միջեւ փոխհարաբերությունների հաստատման եւ ընդլայնման եւս մեկ օրինակ: Սիլվանյանի խոսքերով, Վրաստանի եւ Հայաստանի արտգործնախարարությունները դրական են գնահատում այս հարցը, հաղորդում է GHN:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---