Եվրախորհրդարանին փորձում են ստիպել նահանջել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումից 4 սեպտեմբերի 2006 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեն սեպտեմբերի 4-ին մտադիր է քննարկել Թուրքիայի գծով զեկույցի նախագիծը, որ պատրաստել է հոլանդացի խորհրդարանական Քամիել Ուրլինգսը: Անցած երկու ամինսերի ընթացքում եվրոպական հաստատությունների թուրքամետ ուժերը փորձում էին անտեսել ավելի քան 340 ուղղումները, որոնց մեծ մասը քննադատություն է պարունակում Թուրքիայի հասցեին: Զեկույցի նախագիծը շոշափում է նաեւ Հայոց ցեղասպանության հարցը եւ կոչ է անում Եվրախորհրդարանին «ուշադրություն դարձնել Թուրքիայի առաջարկին` անցյալի ողբերգական փորձը հաղթահարելու նպատակով փորձագետների երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին, ինչպես նաեւ Հայաստանի դիրքորոշմանն այս հարցում»: Բացի այդ, փաստաթուղթը կոչ է անում Հայաստանի եւ Թուրքիայի կառավարություններին «շարունակել բանակցություններն այս հարցի շուրջ, ինչն էլ կհանգեցնի փոխադարձաբար ընդունելի որոշման կայացմանը»: «Այս ձեւակերպումը նահանջ է ազդարարում Եվրախորհրդարանի դիրքորոշումից, որով կոչ է արվում Թուրքիային ճանաչել մարդկության դեմ այդ ոճրագործությունը: Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից հայկական սահմանի շրջափակման հարցին, ապա փաստաթուղթը կոչ է անում Թուրքիային անհրաժեշտ քայլեր ձեռնարկել առանց որեւէ նախապայմանի, դիվանագիտական եւ բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ եւ բացել սահմանը մոտ ապագայում: Փոխանակ ընդունելու այն իրողությունը, որ ուղղումների մեծ մասն արտացոլում է զեկույցի թրքամետ նախագծից առաջացած անգոհունակությունը, զեկուցողը եւ քաղաքական կուսակցությունների առաջնորդները գերադասեցին առաջարկել սեփական «փոխզիջումային» փոփոխությունները, որոնք անտեսում են ուղղումների մեծ մասը: Ընդհանուր առմամբ այդ «փոխզիջումային» առաջարկներն ավելի շատ ուղղված են Թուրքիայի դիրքորոշմանը համապատասխանելուն, քան Եվրախորհրդարանի սեփական քաղաքականությանը»,-հայտարարել է Եվրոպայի Հայկական ֆեդերացիայի նախագահ Հիլդա Չոբոյանը: Եվրոպայի Հայկական ֆեդերացիան կոչ է անում Արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամներին օգտվել իրենց քվեարկության իրավունքից առաջարկված ուղղումների վերաբերյալ, որոնք Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման են դիտարկում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |