GRECO-ի զեկույցը. Ադրբեջանի իշխանությունն ազդում է օրենսդիր ու դատական իշխանության վրա

GRECO-ի զեկույցը. Ադրբեջանի իշխանությունն ազդում է օրենսդիր ու դատական իշխանության վրա

PanARMENIAN.Net - Անցանկալի ազդեցության բացառումն ու քաղաքական միջամտության վերացումը կարևորագույն պայմաններ են Ադրբեջանի օրենսդիր և դատական համակարգերում կոռուպցիայի վերացման համար: Այդ մասին ասված է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (GRECO) զեկույցում, հայտնում է Tert.am-ը contact.az-ի վրա հղումով:

Սա արդեն չորրորդ զեկույցն է Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ անկախության սկզբունքներն ու իշխանության բաշխումն ամրագրված են Ադրբեջանի սահմանադրության մեջ, սակայն ուժեղ նախագահական ու գործադիր իշխանություններն ազդում են օրենսդիր ու դատական իշխանության վրա, ներառյալ՝ դատախազության: Այդ միջավայրը թափանցիկության կարիք ունի և կատարում է քաղաքական պատվերներ, ասված է զեկույցում:

Ինչ վերաբերում է խորհրդարանի պատգամավորներին, ապա նրանք հավատարիմ են երկրի նախագահի գլխավորած կուսակցությանը:

Թույլ ընդդիմությունը բնութագրում է Ադրբեջանի քաղաքական համակարգը: Մի կողմից դրա պատճառն օրենսդրական սահմանափակումներն են, որոնք էապես սահմանափակում են քաղաքական գործունեությունը:

Դատավորներն ու դատախազները նշանակվում են նախագահի կողմից այն դեպքում, երբ Դատաիրավական խորհուրդը՝ ինքնակառավարման դատական մարմինը, պատկանում է Արդարադատության նախարարությանը:

Ժամանակին՝ 2013 թ. «Ազատության» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակիցներ Խադիջա Իսմայլովան և Նուշաբ Ֆաթուլլաևը Ադրբեջանում կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար, որում շոշափվում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունը, արժանացել են «2013 Global Shining Light» մրցանակին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---