Պատգամավորն առաջարկում է արգելել ՌԴ-ում եվրոպական և ամերիկյան ֆիլմերի ցուցադրումը![]() 8 ապրիլի 2015 - 14:16 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ՌԼԺԿ պատգամավոր Եգոր Անիսիմովն առաջարկում է արգելել ՌԴ դեմ պատժամիջոցներ սահմանած երկրներում արտադրված կինոնկարների ցուցադրումը: Ինչպես ասվում է օրինագծում, որը նա ապրիլի 7-ին ներկայացրել է խորհրդարանի ստորին պալատին, «այն պետությունների կինոարտադրության ցուցադրումը, որոնք պատժամիջոցներ են սահմանել ՌԴ դեմ, չի թույլատրվում»: Պահանջը խախտելու համար նախատեսվում է քաղաքացիներին տուգանել 2 000-2 500 ռուբլու սահմանում, պաշտոնյաներին՝ 4 000-5000 ռուբլու, իսկ իրավաբանական անձանց՝ 40 000-50 000 սահմանում: Ներկայացված օրինագիծը գրանցվել է: «ՌԴ դեմ որևէ պատժամիջոց կիրառող երկրի կինոարտադրությունը չի համարվում հակառուսական»,-նշել է խորհրդարանականը կից ներկայացված բացատրական գրության մեջ: Սակայն, կարծում է պատգամավորը, «միևնույն ժամանակ չի կարելի ճիշտ համարել Ռուսաստանում ցուցադրումից շահույթ ստանալու փաստը», քանի որ «ռեժիսորները, պրոդյուսերները, և այլ ներկայացուցիչները, որոնք մասնակցում են ՌԴ տարածքում իրենց կինոարտադրության իրացմանը, պետք է պատասխան տան իրենց կառավարության գործողությունների համար, կամ, առնվազն, համապատասխան առաջարկ ներկայացնեն նրան»: «Իրավիճակը անընդունելի է, քանի որ հակասում է Ռուսաստանի շահերին»,-վստահ է Անիսիմովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Պետդումայի մշակույթի գծով կոմիտեի առաջին փոխնախագահ Ելենա Դրապենկոն պոպուլիստական է համարել ներկայացված օրինագիծը: «Չգիտեմ, թե ում է այն ուղղված: Մեր խմբակցությունը, («Արդար Ռուսաստան») կարծում եմ, չի սատարի օրինագծին»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ նրա, մշակութային բաղադրիչը չպետք է օգտագործվի քաղաքական պայքարում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |