Հալեպի քրիստոնեական թաղամասի հրթիռակոծման հետևանքով 6 մարդ է զոհվել

Հալեպի քրիստոնեական թաղամասի հրթիռակոծման հետևանքով 6 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Գրոհայինները գնդակոծել են Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի Սլեյմանիե թաղամասը, առնվազն 6 մարդ զոհվել է, հայտնում է Sputnik գործակալությունը քաղաքային հիվանդանոցի աշխատակցի վրա հղումով:

Սլեյմանիե թաղամասը համարվում է Հալեպի անվտագ թաղամասերից մեկը, որը վերահսկում է Սիրիայի բանակը: Քաղաքի այս մասում հիմնականոմ քրիստոնյաներ են բնակվում, ինչպես սիրիացիներ, այնպես էլ հայեր:

Հալեպի ոստիկանության վարչությունում հայտնել են, որ գիշերային գնդակոծության արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել: «Սլեյմանիե թաղամասը հրթիռակոծվել է այս գիշեր»,-ասել են ոստիկանությունում:

Ըստ տուժած շրջանի բնակիչներից մեկի, «գիշերային գրոհը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն մեր քրիստոնյա եղբայրների դեմ մեծ տոնին (ուղղափառների Զատկին) ընդառաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նախորդ շաբաթ, երբ Էլ Հասակեի բնակիչները տոնում էին կաթոլիկների Զատիկը, գրոհայինները պայթեցրին ասորական ամենամեծ եկեղեցիներից մեկը` Սբ Մարիամ Աստվածածնի եկեղեցին:

2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---