ՄԱԿ-ում շարունակվում են բանակցությունները Ղարաբաղում հրդեհների վերաբերյալ բանաձեւի նախագծի շուրջ 6 սեպտեմբերի 2006 - 15:53 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի երեկ կայանալիք ընդլայնված նիստը, որտեղ պետք է քննարկվեր բանաձեւի նախագիծը, որը կոչ է անում միջազգային հանրությանը օժանդակել Լեռնային Ղարաբաղում հրդեհների մարմանը եւ դրանց հետեւանքների վերացմանը, հետաձգվել է: Գլխավոր վեհաժողովի նիստը, որն ըստ օրակարգի հարցի, վերնագրվել էր «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում», պետք է տեղի ունենար օրվա երկրորդ կեսին: Սակայն Գլխավոր վեհաժողովի եւ Տնտեսական եւ Սոցիալական խորհրդի գործերով տնօրեն Մարգարետ Կելին հայտարարել է, որ բանաձեւի ներկայացված նախագծի շուրջ շարունակվում են «ինտենսիվ բանակցությունները» եւ որոշվել է հետաձգել ընդլայնված նիստը մինչեւ չորեքշաբթի առավոտյան: Ավելի վաղ Գլխավոր վեհաժողովի 61-րդ նիստի նախագահի մամլո քարտուղարը հաղորդել է, որ Հայաստանի պատվիրակությունն արդեն պահանջել է քվեարկության դնել բանաձեւի նախագիծը, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |