Երևանի կոնյակի գործարանը վերաթողարկել է «Հայաստան»-ը15 ապրիլի 2015 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Երևանի կոնյակի գործարանն ապրիլի 14-ին անցկացրել է վերաթողարկված «Հայաստան» կոլեկցիոն կոնյակի շնորհանդեսը և փակ համտեսը ԶԼՄ ներկայացուցիչների համար: «Հայաստանը» ստեղծվել էր հեռավոր 1940 թվականին ԵԿԳ լեգենդար կոնյակագործ, ի թիվս այլոց՝ «Դվին», «Աղթամար», «Նաիրի» և «Տոնական» կոնյակները ստեղծած Մարգար Սեդրակյանի կողմից: 75 տարի անց Երևանի կոնյակի գործարանը վերաթողարկել է «Հայաստանը»՝ նույնությամբ կրկնելով վարպետի հեղինակային կուպաժը: Տուրք մատուցելով ավանդույթներին՝ ԵԿԳ-ն շշալցնում է կոնյակն «Արարատի» զագվածային տեսականուն ոչ բնորոշ շշերով ու արտաքին ձևավորմամբ, որը կրկնում է պատմական «Հայաստան» կոնյակի արտաքին տեսքը:
Արարատ» ապրանքանիշի դեսպան Քրիստինա Իշխանյանը՝ ներկայացնելով կոնյակը, նշեց, որ «Հայաստանը» գործարանի կոլեկցիոն կոնյակների շարքից է, ինչը նախատեսում է հետկուպաժային լրացուցիչ հնացում: «Հայաստանի» պարագայում հետկուպաժային հնեցման շրջանը կաղնեփայտյա տակառներում կազմում է մոտ 10 տարի: Կոնյակին բնորոշ է սաթի գույն՝ կարմրափայտի ու կաղնու երանգներով, շոկոլադի, դարչինի և ցիտրուսի երանգներով բույր և հագեցած համ՝ մեղրի ու վանիլի մեղմ նրբերանգներով:
Կոնյակն այս պահին նախատեսված է միայն հայկական շուկայի համար: Սակայն, Քրիստինա Իշխանյանի խոսքերով, ապագայում պլանավորված է արտահանել այն նաև այլ շուկաներ: Երևանի կոնյակի գործարանը հիմադրվել է 1887 թվականին հիմնադրված հայկական կոնյակագործական ավանդույթների հետևորդն է: 1999 թվականից ԵԿԳ-ն մտնում է Pernod Ricard խմբի մեջ՝ շոտլանդական Chivas, շվեդական Absolut, իռլանդական Jameson, կուբայական Havana Club, բրիտանական Beefeater ու բազմաթիվ այլ հանրահայտ բռրենդերի հետ մեկտեղ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |