Ուկրաինան դեռևս դուրս չի գա ԱՊՀ կազմից![]() 18 ապրիլի 2015 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը կարծում է, որ այժմ ԱՊՀ կազմից դուրս գալու ժամանակ չէ: Նախարարը դա ասել է «Եվրոպական պրավդային» տված հարցազրույցում: Նախարարը նշել է, որ հիմա արդեն Ուկրաինան չի մասնակցում ԱՊՀ միջոցառումներին նախագահի, վարչապետի կամ ԱԳ նախարարի մակարդակով: «Սակայն մենք մինչ օրս մասնակցում ենք ԱՊՀ որոշ համաձայնագրերի` կենսաթոշակային ապահովման, դիպլոմների ճանաչման վերաբերյալ և այլն»,-ասել է նախարարը: «Ես միշտ համամիտ եմ եղել և միշտ ինքս եմ ասել, որ ԱՊՀ-ն քաղաքական ակումբ է, խորհրդային ժամանակների ժառանգություն: Սակայն, եթե մենք հիմա դուրս գանք Համագործակցությունից, համաձայնագրերը «կփլուզվեն»` հազարավոր մարդկանց կյանքը բարդացնելով: Սկզբում պետք է մտածել, հետո հետագա քայլերը ձեռնարկել: Բացի այդ, մենք մասնակցում ենք ԱՊՀ միջոցառումներին, երբ ինչ-որ բանի ենք ուզում հասնել»,-ասել է արտգործնախարարը: «Վերջին միջոցառման ժամանակ մենք խափանեցինք ռուսական կողմի պատրաստած որոշումն այն մասին, թե ինչպես կիրառել ԵԱՀԿ-ն` որոշում, որը միանշանակ մեր շահերից չէր բխում: Քանի որ ԱՊՀ-ում գործում է կոնսենսուսի սկզբունքը, մենք ուղղակի կասեցրինք այն»,-օրինակ է բերել Կլիմկինը: Ուկրաինայում ԱՊՀ կազմից դուրս գալու մասին խոսեցին իշխանափոխությունից հետո: 2014-ի մարտին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշեց սկսել ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը: Ուկրաինան որոշեց նաև հրաժարվել նախագահությունից այդ կազմակերպությունում` նախագահությունը երկրորդ անգամ ստանձնեց Բելառուսը: 2014-ի հոկտեմբերին Գերագույն ռադա օրինագիծ ներկայացվեց ԱՊՀ կազմից դուրս գալու վերաբերյալ: 2015-ի հունվարի 20-ին Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինը հայտարարեց, որ ԱՊՀ-ն Ուկրաինայի համար դերակատարություն ունի բացառապես այն հարթակում, որն առնչվում է նրա քաղաքացիների շահերին և երկիրը մտադիր չէ 2 մլն դոլար վճարել անդամակցության համար: Այդ հայտարարությունը տարակուսանք առաջացրեց ԱՊՀ Գործկոմում` այնտեղ նշեցին, որ ուկրաինական կողմն անցյալ տարի «ոչ մի գրիվնա, ոչ մի ռուբլի չի փոխանցել կազմակերպության բյուջե»: Գերատեսչության ներկայացուցիչները նշեցին, որ «Ուկրաինայի առանձին քաղաքական գործիչների հայտարարությունները ԱՊՀ մարմինների ֆինանսավորմանը Ուկրանայի մասնակցության բարդությունների մասին անհիմն են համարում»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |