ՀՖՖ նախագահ. Հավաքականը պետք է գլխավորի հայ մասնագետ18 ապրիլի 2015 - 18:17 AMT PanARMENIAN.Net - ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր՝ ապրիլի 18-ին ընտրական համաժողովում, լինելով միակ թեկնածուն, վերընտրվել է իր պաշտոնում: Համաժողովի նիստի ավարտին, պատասխանելով լրագրողների հարցերին, ընդգծել է, որ այսուհետ առաջնահերթ ուշադրության կենտրոնում կպահի մանկապատանեկան ֆուտբոլի և ողջ հանրապետության տարածքում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման խնդիրները: Անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թեմային՝ Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ մեր թիմը հայտնվել է ծանր կացության մեջ: Այդուհանդերձ, նա արձանագրված արդյունքների մեջ միայն մարզչին չէ, որ մեղադրում է: ՀՖՖ նախագահն ընդունում է, որ, գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելով Բեռնար Շալլանդին, սխալ է գործել, սակայն վատ արդյունքների մեջ մեղադրում է նաև որոշ ֆուտբոլիստների, ովքեր կարծես թե նմանվում են այն տարիների ֆուտբոլիստներին, որոնք զբոսաշրջիկի կարգավիճակով էին ժամանում Հայաստան: Ռուբեն Հայրապետյանը խոստանում է, որ արագ կկարգավորի հավաքականում կարգապահության խնդիրը և նույնիսկ կհեռացնի այն ֆուտբոլիստներին, անկախ անուններից ու հեղինակությունից, ովքեր նման վերաբերմունք կդրսևորեն հայաստանյան ընտրանու հանդեպ, գրում է Panorama.am-ը: ՀՖՖ նախագահը վստահ է, որ հավաքականը պետք է գլխավորի հայ մասնագետը: Միայն նա կարող է գիտակցել, թե հավաքականը հանուն ինչի պետք է խաղա: Նա խոստացել է նաև, որ մոտ ապագայում կհրապարակի նոր գլխավոր մարզչի անունը: Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, հրաժարականի դիմում է ներկայացրել մարտի 30-ին՝ նախորդ օրը Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլում ալաբանացիների դեմ խաղում Հայաստանի հավաքականի պարտությունից հետո: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը |