Սերժ Թանկյանն ու Կարին Հովհաննիսյանը Մոսկվայում ներկայացրել են «1915» ֆիլմը20 ապրիլի 2015 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Հանրահայտ System of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկայնը ժամանել է Մոսկվա իր խմբի համերգաշարի շրջանակում: Մեծ շոուի նախօրեին խմբի մեներգիչը մասնակցել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «1915» ֆիլմի փակ ցուցադրությանը: Նա աշխատել է ֆիլմի վրա որպես կոմպոզիտոր: Առաջին հանդիսատեսին ֆիլմը ներկայացրել է նաև ֆիլմի ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը, գրում է Starman24-ը: Ֆիլմի մասին. 2015 թ., Լոս Անջելեսի հնագույն թատրոնի ռեժիսորը պիես է բեմադրում`նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, մի ոճրագործության, որը դրա իրագործողները ժխտում են նույնիսկ 100 տարի անց: Սակայն բեմադրությունն ատելության ու այլատյացության նոր դրսևորումների պատճառ է դառնում հանրության շրջանում, իսկ անբացատրելի իրադարձությունների շարքը թատրոնում միստիկ սարսափ է առաջացնում թատերախմբի ամդամների մոտ: Ոչ ոք չգիտեր, որ ներկայացման հմայքը այն գաղտնիքն էր, որը թաքցնում էր ռեժիսորի կինը` խորհրդավոր և գեղեցիկ դերասանուհի Անժելան: Ռուսաստանի կինոթատրոններում ֆիլմը կցուցադրվի ապրիլի 23-ից: Ապրիլի 20-ին System of a Down խումբը համերգ կտա Մոսկվայի «Օլիմպիական» համերգասրահում: Ամերիկյան System of a Down ռոք խումբն ապրիլի 6-ին Լոս Անջելեսում մեկնարկ տվեց «Արթնացրե՛ք հոգիները» (Wake up the souls) խորագրի ներքո միջազգային շրջագայությանը, որն անցնում է ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Խումբը հայտարարել է, որ շրջագայությամբ հույս ունի բարձրացնելու իրազեկությունը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության մասին, որն իրականացվել էր 1.5 մլն հայերի՝ այժմ Թուրքիա կոչվող երկրի սահմաններում ապրող փորամասնության հանդեպ: Photo: Starman24 Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |