Վախճանվել է Արկադի Վոլսկին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին 75 տարեկան հասակում երկարատեւ ծանր հիվանդությունից հետո մահացավ Արկադի Վոլսկին: Արկադի Վոլսկին հայտնի հասարակական եւ պետական գործիչ էր, Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության պատվավոր նախագահն ու հիմնադիրը: Շուրջ 15 տարի է, ինչ նա գլխավորում էր ՌԱԳՄ-ն: 1988 թվականին Ա.Վոլսկին եղել է ԽՄԿԿ ԿԿ եւ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության ներկայացուցիչն Ադրբեջանի ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում, իսկ 1989 հունվարից` ԼՂԻՄ-ի Հատուկ կառավարման կոմիտեի նախագահը:



1989 թվականի գարնանը նա ընտրվել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր ԼՂԻՄ-ի Ստեփանակերտի ընտրատարածքից: Եղել է ԽՍՀՄ ԳԽ պաշտպանության եւ պետական անվտանգության հարցերի կոմիտեի անդամ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---