ՄԱԿ-ն ընդունել է ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ ռազմավարություն

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Աննանը ողջունել է Ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ ռազմավարության ընդունումը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից: Նա հիշեցրել է ահաբեկչական գործողությունների ահավոր հետեւանքների մասին եւ կոչ է արել արագացնել փաստաթղթի ընդունումը հանուն ահաբեկչության զոհերի: ՄԱԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ Ռազմավարությունը հստակ ուղերձ է պարունակում այն մասին, որ ահաբեկչությունն անընդունելի է, անկախ այն բանից, թե ով եւ ինչ պատճառներով է այն կատարում: Գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի դեմ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման հինգերորդ տարելիցը ամենալուրջ հիշեցումն է ահաբեկչության ահավոր եւ չարդարացված հետեւանքների մասին ողջ աշխարհում: «Թող այսօրվա պայմանավորվածությունը դառնա ահաբեկչությունն արմատախիլ անելու միջազգային հանրության վճռականության ցուցանիշը»,-ասվում է Քոֆի Անանի հայտարարության մեջ, հաղորդում է ՄԱԿ-ի նորությունների ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---