Ղարաբաղ. ԵԽԽՎ-ն առաջնությունը տալիս է հարցի այնպիսի լուծմանը, որը հասանելի է խաղաղ միջոցներով

PanARMENIAN.Net - «Անընդունելի է, որ նույն կազմակերպության (Եվրոպայի Խորհրդի) անդամներն, որոնք որպես հիմք են ընդունել խաղաղ կարգավորման, խաղաղ ընկերակցության եւ խաղաղ գոյակցության ապահովումը, հակամարտության մեջ լինեն միմյանց հետ` տվյալ դեպքում Լեռնային Ղարաբաղում»,-հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե Վան դեր Լինդենը: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները Եվրոպայի Խորհրդի եւ այլ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ կշարունակեն երկխոսությունն, ուղղված վերջնական խաղաղ կարգավորմանը, «քանի որ մեր նպատակն է օգնել ԵԽ երկու անդամներին կարգավորել հակամարտությունը, խուսափելու համար հետագա հակասությունից»: «Ոչ մի դեպքում, նույնիսկ եթե դա նախատեսված է օրենքով եւ քաղաքական պաշտպանական նպատակահարմարությամբ, Եվրոպայի Խորհրդի անդամը չպետք է պատերազմ սկսի: Պատերազմը բացառվում է: Մենք գերադասում ենք այնպիսի որոշում, որը հասանելի է խաղաղ միջոցներով, երկխոսության եւ բանակցությունների միջոցով: Եվ դա շատ լուրջ խնդիր կդառնա, եթե որեւէ մեկը, այս կամ այն կողմը, պատերազմ սկսի: Անկասկած, դա լուրջ քննարկումների կհանգեցնի ԵԽԽՎ-ում, եւ անկասկած, հարց կբարձրացվի Եվրոպայի Խորհրդում այդ կողմի անդամակցության նպատակահարմարության մասին»,-նշել է ԵԽԽՎ նախագահը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---