Յու.Լուժկով. Առաջիկա ամիսներին Մոսկվայում կբացվի «Երեւան» առեւտրի կենտրոնը

PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը երկուշաբթի օրը հանդիպել է Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հետ: «Մոսկվայում Երեւանի օրերի անցկացման կապակցությամբ այսօր մենք վայելում ենք եղբայրական Երեւանի պատվիրակությանն ընդունելու հաճույքը»,-ասել է Յու.Լուժկովը հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ Երեւանն այն քաղաքն է, որի հետ ձեւավորվել են շատ ակտիվ փոխհարաբերություններ, մասնավորապես, առեւտրա-տնտեսական կապերի եւ մշակույթի ոլորտներում: Յու.Լուժկովը հայտարարել է, որ համագործակցության զարգացմանը կնպաստի «Երեւան» առեւտրի կենտրոնի կառուցումը Մոսկվայում եւ Մոսկվայի տան կառուցումը Երեւանում: «Կարծում եմ, առաջիկա ամիսներին մենք շահագործման կհանձնենք «Երեւան» առեւտրի կենտրոնը, իսկ դեկտեմբերին կբացենք Մոսկվայի տունը Երեւանում»,-ասել է Յու.Լուժկովը: Երեւանի օրերը Մոսկվայում անցնում են սեպտեմբերի 9-ից մինչեւ 11-ը` Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակներում: Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ «Ոսկե նուռ» հայկական ապրանքների տոնավաճառը, որտեղ ներկայացված էին` սննդամթերք, Հայաստանի արդյունաբերական ապրանքները, ժողովրդական վարպետների գործեր, հուշանվերներ, ինչպես նաեւ իրենց աշխատանքն էին ներկայացրել 10 հայ գեղանկարիչներ: Արվեստի հայ գործիչների գալա-համերգը տեղի կունենա այսօր Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---