Լավրով. Ռուսաստանը ուշադրություն է հրավիրում ժողովրդների ինքնորոշման իրավունքի վրա28 ապրիլի 2015 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Վերջին երկու տարում Ռուսաստանին հաջողվել է ուշադրություն հրավիրել միջազգային իրավունքի ողջ փաթեթի վրա իր ամբողջականության մեջ, ներառյալ ժողովրդների ինքնորոշման իրավունքը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 28-ին: «Սկսեմ նրանից, որ մեզ հաջողվեց ուշադրություն հրավիրել միջազգային իրավունքի սկզբունքների ամբողջականության վրա, ներառյալ ժողովրդների ինքնորոշման իրավունքը: Այդ իրավունքը նաև ամրագրված է ՄԱԿ կանոնադրության մեջ»,-ասել է Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի հաղորդավար Էվելինա Զակամսկայայի հետ զրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Լավրովը մեկ անգամ ևս նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է ու բաց «իրավահավասար ու փոխադարձ հարգանքի հիման վրա հաստատված գործակցության համար, այդ թվում նաև շահերի բալանսի որոնման հիմքի վրա»: Ազգերի ինքնորոշմքն իրավունքը ամրագրված է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի հռչակազրերամ, Մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերում: Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության (հոդված 1-ին կետ 2) և Մարդու իրավունքների համաձայնազրի (հոդված 1-ին, կետ 1)՝ ինքնորոշման իրավունքը հռչակվում է որպես միակողմանի գործողության հնարավորություն՝ ուղղորդված ժողովրդի ազատությանը և վարչական տարածքի որոշակի քաղաքական կարգավիճակին, առանց որևէ ենթատեքստի և սահմանափակման: Ինքնորոշման իրավունքն ամրագրված է նաև «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կապի մասին» օրենքում (ապրիլի 3 1990)։ 1960 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է գաղութային երկրներին ու ժողովորոլներին անհապաղ անկախություն շնորհելու ԽՍՀՄ-ի սաաջարկած հռչակագիրը: Ազգերի ինքնորոշման իրավունքի իրավական նորմ է, պարտադիր է ՄԱԿ-ի անդամ պետությունների, ինչպես նաև այն պետության համար, որի կազմում ինքնորոշվել է ազգը։ Ժողովրդի կողմից իրականացված Ազգերի ինքնորոշման իրավունքը տալիս է անկախ պետականության հռչակման միջազգային իրավազորություն, անկախ այլ պետությունների կողմից դրա ճանաչման փաստից։ ԼՂ ժողովուրդը 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, հիմք ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնորոշման մասին դրույթները, հռչակել է իր անկախ պետականությունը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |