Թուրքիան արդեն փորձում է կարգավորել հարաբերությունները Վատիկանի հետ28 ապրիլի 2015 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի էկոնոմիկայի փոխնախարար Ադնան Յըլդըրըմը Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ Վատիկանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական սկանդալի պատճառ դարձած Հռոմի պապին և Վատիկանի պատվիրակությանը հրավիրել է Միլանում անցկացվելիք Expo 2015 ցուցահանդեսի թուրքական տաղավար: Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով էր կոպիտ քննադատություններից մինչև վիրավորանքներ Հռոմի պապի և արգենտինացիների հասցեին: Իտալական մամուլն այս առաջարկը բնութագրել է որպես «Թուրքիայի պարզած խաղաղության ձեռք»: Վատիկանը դրական է արձագանքել հրավերին, թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականին հղումով գրում է Tert.am-ը: «Ցուցահանդեսին Թուրքիայի տաղավարում Պապին ընդունելը մեծ պատիվ կլիներ: Եթե նա անձամբ չգա՝ Վատիկանի պատվիրակությանը կարող ենք հյուրընկալել: Այդպիսով՝ թուրքական քաղաքակրթության արժեքներին կծանոթանան»,- ասել է Ադնան Յըլդըրըմը: Փոխնախարարը նշել է, որ Վատիկանը Թուրքիայից նման քայլ չէր սպասում և չի մոռացել հերթական առիթն օգտագործեկ հայտարարելու, թե Թուրքիան «պատրաստ է բացել բոլոր արխիվներն աշխարհի պատմաբանների համար»: Իսկ մինչ այդ Թուրքական Cumhuriyet պարբերականի լրագրող Դույգու Գյուվենչն անդրադարձել է Թուրքիայի իշխանությունների կողմից ԶՈւ Գլխավոր շտաբի և ԱԳՆ-ի «բաց» արխիվների վերաբերյալ հայտարարություններին: «Թուրքիայի իշխանություններն անընդհատ թմբկահարում են, թե Հայոց ցեղասպանությունը սուտ է, թե Թուրքիայի արխիվները բաց են բոլորի համար, ուստի ցանկացողները կարող են ուսումնասիրել ու համոզվել, որ այն, ինչ իրականում տեղի է ունեցել 1915-ին, չի համապատասխանում հայերի պնդումներին։ Սակայն թե´ Թուրքիայի ԱԳՆ-ի, և թե´ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի արխիվները փակ են։ Բաց արխիվների մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը», ասել է նա, գրում է ArmenianGenocide100.org-ը: Պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարն առաջին անգամ շրջանառվել է 1985 թվականին: Թուրքիայի կառավարության դրամաշնորհներից օգտվող 69 գիտնական The News York Times-ի և The Washington Post-ի էջերից դիմեց ԱՄՆ կոնգրեսին՝ կոչ անելով չքվեարկել Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի օգտին, քանի որ «դեռ շատ փաստեր պետք է ուսումնասիրվեն մինչև որ պատմաբանները կարողանան հստակ առանձնացնել պատասխանատուներին և անմեղներին, մատնանշեն իրադարձությունների պատճառները»: Տարիների ընթացքում այս առաջարկը հստակեցվեց՝ ունենալով միայն մի նպատակ՝ տասնամյակներով ապացուցել հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտությունը և հարցը բաց պահել: Թուրքիայում կառավարություններ էին փոխվում, բայց այս քաղաքականությունը նաև Էրդողանի և Դավութօղլուի «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է շարունակում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում |