Թուրքիայի վարչապետի դեմ մահափորձ է կատարվել11 սեպտեմբերի 2006 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-ին դանակներով զինված մի խումբ երիտասարդներ հարձակում են կատարել վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանի վրա, որը մասնակցում էր Էրթոգրուլ Գազիի հիշատակին նվիրված արարողությանը Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Բիլեջիկի շրջանի Սոյուտ ավանում: Վարչապետի թիկնապահը դանակի հարված է ստացել դեմքին, իսկ պահապան խմբի մեկ այլ անդամ` ձեռքին: Թուրքիայի անվտանգության ծառայության փոխղեկավար Ռամազան Էռը եւ Սոյուտի շրջանի անվտանգության ծառայության ղեկավար Շուայիփ Դողանջը շուրջ երեք ժամ տեւած խորհրդակցություն են անցկացրել կատարվածի առնչությամբ: Հաղորդվում է նաեւ, որ ավտոբուսը, որում գտնվում էին «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամները, նույնպես ենթարկվել է հարձակման: Ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, որին կասկածում են անկարգություններ հրահրելու մեջ, հաղորդում է Նորությունների Անատոլիական գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |