Լիբանանը պաշտոնական դիրքորոշում չունի Ղարաբաղյան հակամարտության հարցում

PanARMENIAN.Net - Լիբանանը պաշտոնական դիրքորոշում չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Լիբանանի ամենամեծ հայկական թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդախարյանը: Նրա խոսքերով, Լիբանանի խորհրդարանի նախագահ Նեպի Պերին, Երեւան կատարած իր այցելության ընթացքում հայտարարեց, որ զորակցում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդի ինքնորոշման իրավունքին: Վերջերս Լիբանանում էր գտնվում նաեւ ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, որ հանդիպել է Հանրապետության նախագահին, Ազգային Ժողովի նախագահին եւ Լիբանանի արտգործնախարարին: «Հիշեցնեմ, որ Լիբանանի քաղաքական ղեկավարությունը զանազան առիթներով հայտարարել է, որ աջակցում է ընդհանուր առումով հայ ժողովրդի պահանջները, ինչը նաեւ վերաբերում է Ղարաբաղյան հարցին»,- ընդգծել է Շահան Կանդախարյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---