Շահան Կանդախարյան.Լիբանանը միշտ զորակցում է հայ ժողովրդի պահանջներին12 սեպտեմբերի 2006 PanARMENIAN.Net - Լիբանանի շրջափակման վերացումը եւ ՄԱԿ-ի խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումը Հարավային Լիբանանում կարող է ժամանակավորապես խաղաղություն եւ հանգստություն բերել Մերձավոր Արեւելք: Լիբանանի հայ համայնքը ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Լիբանանում ստեղծված իրավիճակը PanARMENIAN.Net-ի խնդրանքով մեկնաբանում է Լիբանանում լույս տեսնող ամենամեծ հայկական թերթի` «Ազդակի» գլխավոր խմբագիր Շահան Կանդախարյանը: Ինչպիսին է այսօրվա իրավիճակը Լիբանանի հայկական համայնքում: Լիբանանահայ համայնքը, ինչպես նաեւ լիբանանյան ամբողջ հասարակույթյունը նոր է միայն դուրս գալիս Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմից: Չնայած զինվորական գործողություններն անմիջականորեն չէին վնասում հայկական թաղամասերը, այսուհանդերձ երկրին հասցված հսկայական վնասները եւ այդ պատճառով ստեղծված տնտեսական սուր ճգնաժամը բնականաբար ազդեցին լիբանանահայության վրա: Մենք չունենք վիճակագրական տվյալներ, բայց կարելի է ասել որ լիբանանահայության արտագաղթը զանգվածային բնույթ չի կրել: Սակայն հայ համայնքի` երկքաղաքացիություն ունեցող շատ քաղաքացիներ մեկնեցին: Ճիշտ է մենք ենթադրում ենք, որ մեկնողների մեծ մասը ժամանակավոր է մեկնել, եւ մենք կարծում ենք, որ նրանց մեծ մասը կվերադառնա: Պատերազմ վերապրած յուրաքանչյուր երկրում այնպիսի հետպատերազմյան իրավիճակ է ստեղծվում, որի ժամանակ մեծանում է արտագաղթը, տնտեսսւթյունը անկում է ապրում: Լիբանանահայությունը եւս բնականաբար անմասն չի մնացել այդ իրավիճակից: Սակայն այս ամենից նվազագոյն վնասով դուրս գալու համար համայնքի զանազան մարմիններն ու կառույցները հաճախ համատեղ աշխատանքներ են տանում ինքնակազմակերպվելու, ժողովուրդի կենսական կարիքները հոգալու եւ դրական առումով հեռանկարային իրավիճակներ ստեղծելու համար:Մենք գրել ենք թուրք խաղաղապահների դեմ կայացած ցույցերի մասին: Ի՞նչ դրական արդյունք են բերել դրանք: Հարավային Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ կոնտինգենտի կազմում թուրք զորամիավորումի տեղակայման որոշման դեմ աշխատանքները տարվելու են տարբեր հարթություններում: Նախ համայնքի մակարդակի վրա հայ քաղաքական կուսակցություններն ու հայ հասարակական կազմակերպությունները համատեղ հայտարարությամբ հանդես եկան: Այս երեւույթը նշանակում էր, որ լիբանանահայությունն իր բոլոր շերտերով եւ հատվածներով միանշանակ է այս հարցում: Դրան զուգահեռ այցելություններ եղան բազմաթիվ դեսպանատներ եւ տեսակցություններ եւ քննարկումներ կատարվեցին դեսպանների կամ դիվանագիտական ներկայացուցիչների հետ, որոնց հանձնվեցին հատուկ նամակներ, որոնցում բացատրվում են այն հիմնավորումները, ըստ որոնց պետք է մերժվի Թուրքիայի խաղաղպահ առաքելությունը: Պետք է նշել նաեւ, որ Կիլիկիո Մեծ տան Արամ Ա. կաթողիկոսը հատուկ նամակով դիմեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանին, որում բացի լիբանանահայության կարծիքը, հայտնվում է նաեւ արաբական մակարդակի վրա Թուրքիայի խաղաղապահությունը մերժելու հանգամանքը: Քարոզչական եւ քաղաքական աշխատանքներին առընթեր կազմակերպվեցին նաեւ բողոքի երկու ցույցեր. առաջինը` երիտասարդական-ուսանողական մակարդակի վրա եւ երկրորդը` ժողովրդական: Ես պետք է ասեմ, որ տեղական, շրջանային եւ միջազգային ԶԼՄ-ները մեծ ուշադրություն են դարձնում լիբանանահայության այս դիրքորոշմանը: Մենք հուսով ենք, որ մեր ջանքերը զուր չեն անցնի եւ Թուրքիան ՄԱԿ-ի խաղաղապահ կոմնտինգենտի շրջանակներում չի մասնակցի Հարավային Լիբանանի խաղաղության պահպանման գործընթացին: Չի կարելի Լիբանան թույլ տալ ներխուժել մի երկիր, որը հանդիսանում է Իսրայելի ռազմավարական եւ ռազմական գործընկերը, երկիր, որը շրջափակում է Կիպրոսը: Այն երկիրը, որտեղ խախտվում են մարդկանց իրավունքները եւ մերժվում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, չի կարող մասնակցել մերձավորարեւելյան ճգնաժամի կարգավորման մեջ: Ձեր կարծիքով, հնարավո՞ր է նոր հարձակում Իսրայելի կողմից: Մինչեւ մերձավորարեւելյան ճգնաժամը քաղաքական կարգավորում չստանա, անհնարին է կանխորոշել ինչ ընթացք կստանա իրավիճակը: Պարզ չէ, արդյո՞ք կփորձեն հարցը ռազմա-քաղաքական ճանապարհով կարգավորել, թե` ոչ: Տվյալ դեպքում դժվար է կանխատեսումներ կատարել: Այս պահի դրությամբ միջազգային հանրությունն ու գերտերությունները պետք է հակված լինեն տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն: Միայն այդպես կարելի է վերականգնել Լիբանանի ենթակառուցվածքներն ու տնտեսությունը: Ինչպիսի՞ն է Լիբանանի դիրքորոշումը Լեռնային Ղարբաղի կարգավորման հարցում: Լիբանանը պաշտոնական դիրքորոշում չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այստեղ տեղին է նշել, որ Լիբանանի խորհրդարանի նախագահ Նեպի Պերին, Երեւան կատարած իր այցելության ընթացքում հայտարարեց, որ զորակցում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդի ինքնորոշման իրավունքին: Վերջերս Լիբանանում էր գտնվում նաեւ ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, որ հանդիպել է Հանրապետության նախագահին, Ազգային Ժողովի նախագահին եւ Լիբանանի արտգործնախարարին: Հիշեցնեմ, որ Լիբանանի քաղաքական ղեկավարությունը զանազան առիթներով հայտարարել է, որ աջակցում է ընդհանուր առումով հայ ժողովրդի պահանջները, ինչը նաեւ վերաբերում է Ղարաբաղյան հարցին: | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |