Լիբանանի հայկական համայնքը միահամուռ է թուրք խաղաղպահներին երկրում տեղակայել թույլ չտալու հարցում

PanARMENIAN.Net - Հարավային Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ կոնտինգենտի կազմում թուրք զորամիավորումի տեղակայման որոշման դեմ աշխատանքները տարվելու են տարբեր հարթություններում: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցվում հայտարարել է Լիբանանի ամենամեծ հայական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդախարյանը: Նրա խոսքերով, նախ համայնքի մակարդակի վրա հայ քաղաքական կուսակցություններն ու հայ հասարակական կազմակերպությունները համատեղ հայտարարությամբ հանդես եկան: «Այս երեւույթը նշանակում էր, որ լիբանանահայությունն իր բոլոր շերտերով եւ հատվածներով միանշանակ է այս հարցում:

Դրան զուգահեռ այցելություններ եղան բազմաթիվ դեսպանատներ եւ տեսակցություններ եւ քննարկումներ կատարվեցին դեսպանների կամ դիվանագիտական ներկայացուցիչների հետ, որոնց հանձնվեցին հատուկ նամակներ, որոնցում բացատրվում են այն հիմնավորումները, ըստ որոնց պետք է մերժվի Թուրքիայի խաղաղպահ առաքելությունը: Պետք է նշել նաեւ, որ Կիլիկիո Մեծ տան Արամ Ա. կաթողիկոսը հատուկ նամակով դիմեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանին, որում բացի լիբանանահայության կարծիքը, հայտնվում է նաեւ արաբական մակարդակի վրա Թուրքիայի խաղաղապահությունը մերժելու հանգամանքը»,- ասել է նա:



«Ազդակի» գլխավոր խմբագիրը նաեւ նշեց, որ քարոզչական եւ քաղաքական աշխատանքներին առընթեր կազմակերպվեցին նաեւ բողոքի երկու ցույցեր. առաջինը` երիտասարդական-ուսանողական մակարդակի վրա եւ երկրորդը` ժողովրդական: « Ես պետք է ասեմ, որ տեղական, շրջանային եւ միջազգային ԶԼՄ-ները մեծ ուշադրություն են դարձնում լիբանանահայության այս դիրքորոշմանը: Մենք հուսով ենք, որ մեր ջանքերը զուր չեն անցնի եւ Թուրքիան ՄԱԿ-ի խաղաղապահ կոմնտինգենտի շրջանակներում չի մասնակցի Հարավային Լիբանանի խաղաղության պահպանման գործընթացին: Չի կարելի Լիբանան թույլ տալ ներխուժել մի երկիր, որը հանդիսանում է Իսրայելի ռազմավարական եւ ռազմական գործընկերը, երկիր, որը շրջափակում է Կիպրոսը: Այն երկիրը, որտեղ խախտվում են մարդկանց իրավունքները եւ մերժվում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, չի կարող մասնակցել մերձավորարեւելյան ճգնաժամի կարգավորման մեջ»,- նշել է Կանդախարյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---