28  30.04.15 - Սբ Աննա նորակառույց եկեղեցու օծման արարողությունը

Երևանի կենտրոնում օծվել է նորակառույց Սբ Աննա եկեղեցին

Երևանի կենտրոնում օծվել է նորակառույց Սբ Աննա եկեղեցին

PanARMENIAN.Net - Ուղիղ 4 տարի տևած շինարարությունից հետո ապրիլի 30-ին Երևանի կենտրոնում՝ Կաթողիկե Սբ Աստվածածին եկեղեցուն հարակից, օծվել է Սբ Աննա եկեղեցին: Նորակառույց եկեղեցուն կից կառուցվել է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի երևանյան նստավայրը: Եվ եկեղեցու, և նստավայրի շինարարությունն իրականացվել է Հրայր և Աննա Հովնանյանների բարերարությամբ, ճարտարապետն է Վահագն Մովսիսյանը:

Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 13 դ-ում: 1679 թ-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով կանգուն է մնացել միայն եկեղեցու մատուռը: 17-րդ դարի վերջում կառուցվել է եռանավ բազիլիկատիպ շինություն, որը 1936 թ-ին Ստալինյան բռնապետության տարիներին պայթեցվել է:

Սբ Աննա նորակառույց եկեղեցու օծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ներկա են եղել նաև նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը:

Եկեղեցու հիմնարկեքի արարողությունը կատարվել է 2011-ի ապրիլի 30-ին, շինարարությունն ավարտվել է 2015-ի ապրիլին:

2011 թվականի մայիսին մի քանի բողոքի ակցիա կազմակերպվեց. Մասնակիցները պահանջում էին փոխել կառուցվելիք եկեղեցու նախագիծը: Ըստ նախաձեռնողների, համալիրն ամբողջովին ճնշում է փոքրածավալ ու զուսպ ճարտարապետությամբ Կաթողիկե եկեղեցին և աղճատում է պատմական միջավայրը: Խումբը պահանջում էր անհապաղ դադարեցնել շինարարությունը և մշակել տարածքի բարեկարգման ավելի ընդունելի նախագիծ, քանի որ համալիրն իր ծավալով ազդում է ոչ միայն Կաթողիկեի, այլ նաև ամբողջ խաչմերուկի ու շրջակա միջավայրի ճարտարապետության վրա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---