Սեպտեմբերի 14-ից ուղեւորներին կսկսի սպասարկել «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման նոր սրահը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ից ուղեւորներին կսկսի սպասարկել «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման նոր սրահը: Այն ամբողջության համապատասխանում է միջազգային նորմերին, մասնավորապես, դահլիճում գործում են սահմանապահների 12 խցիկ` առաջվա վեցի փոխարեն, ուղեբառների ընդունման երկու բաժին, որոնք կկարողանան միաժամանակ սպասարկել 4 չվերթ` նորացված կոմպյուտեարային տեխնիկայով: Նոր սրահը մեկ ժամում կկարողանա սպասարկել մինչեւ 1000 ուղեւոր:



«Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի շինարարական աշխատանքները ծրագրված է ավերատել 2007 թվականի մայիսին: Մինչ այդ կսկսի գործել նաեւ մեկնման նոր սրահը: Հիշեցնենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի նորացման համար Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը (EBRD) տրամադրել է $30 մլն.-ի չափով վարկ մինչեւ 7 տարի մարման ժամկետով: Դրա վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է EBRD, DEG եւ «Հայաստանի միջազգային օդակայաններ» ընկերության միջեւ: Նշենք նաեւ, որ «Հայաստանի միջազգային օդակայններ» ընկերությունը իրականացնում է նաեւ «Զվարթնոց»-ի կոնցեսիոն ղեկավարումը` Հայաստանի կառավարության եւ «Կորպորասիոն Ամերիկա» արգենտինական ընկերության միջեւ 2001 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված պայմանագրի համաձայն: Օդանավակայնը անցել է ընկերության վերահսկողության տակ 30 տարի ժամկետով: Ընկերությունը պատրաստվում է այդ ժամանակահատվածում ներդնել մոտ $250 մլն., ինչի արդյունքում օդանավակայանի աստիճանը D-ից կհասնի B-ի, ինչը հնարավորություն կտա այն դարձնել տրանզիտային, հայտնում է Regnum-ը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---