Բրյուսելում առաջին անգամ կհանդիպեն ԵՄ և «Արևելյան գործընկերության» արտաքին առևտրի նախարարները

Բրյուսելում առաջին անգամ կհանդիպեն ԵՄ և «Արևելյան գործընկերության» արտաքին առևտրի նախարարները

PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 7-ին Բրյուսելում արտաքին առևտրի համար պատասխանատու նախարարների ձևաչափով: Նիստից հետո Եվրամիության նախարարները կհանդիպեն «Արևելյան գործընկերության» ծրագրում ընդգրկված պաշտոնակիցների հետ:

Ինչպես լրագրողներին է հայտնել բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան, չցանկանալով սակայն նշել իր անունը, ԵՄ 28 երկրների նախարարները կքննարկեն անդրատլանտյան առևտրի և ներդրումային գործընկերության շուրջ բանակցությունների ընթացքը, նախապատրաստումը Նայրոբիում 2015-ի դեկտեմբերին կայանալիք ԱՀԿ 10-րդ նախարարական խորհրդաժողովին և Դոհայի զարգացման ծրագրին:

«Աշխատանքային ճաշի ժամանակ, ասել է աղբյուրը, նախարարները կքննարկեն ԵՄ «Արևելյան գործընկերության» կոմերցիոն գործոնները:

Ըստ նրա, Եվրահանձնաժողովը կտեղեկացնի նախարարներին ԵՄ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների ընթացքի մասին` ԵՄ և Ուկրաինայի միջև «խորը և համապարփակ» ազատ առևտրի գոտու մասին: Կողմերի շփումները տեխնիկական մակարդակով տեղի են ունեցել ապրիլի 21-ին և 22-ին:

Օրակարգի այդ բաժինը հիմք կծառայի նույն օրը հաջորդ հանդիպման համար Արևելյան գործընկերության երկրների նախարարների հետ, ինչպես նաև մայիսի 21-ին և 22-ին Ռիգայում կայանալիք գագաթնաժողովի, հայտնում է Ինտերֆաքսը:

Եվրամիության նախարարները կհանդիպեն գործընկերներին Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից:

Ինչպես նշել է ԵՄ մամուլի ծառայությունը, դա կլինի առևտրին նվիրված առաջին նախարարական հանդիպումը: Ըստ աղբյուրի ԵՄ ինստիտուտներում, Բրյուսելում այդ հանդիպումը գնահատում են որպես մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստման կարևոր փուլ:

Ավելի վաղ Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը հայտարարեց, որ Եվրամիությանը հարկ կլինի հաստատել գործակցությունը գործընկերների հետ, որոնք չեն ստորագրել ասոցացման մասին համաձայնագիրը: Հարկավոր է Ադրբեջանի հետ պայմանավորվել գործունեության ոլորտների ու իրավական կարգավորման մասին, ամրապնդել երկկողմ հարաբերությունները Բելառուսի հետ, հայտարարել Հայաստանի հետ նոր բանակցությունների մեկնարկի մասին»,-ասել է նա:

Նախարարը նշել է, որ ասոցացման մասին համաձայնագրերն Արևելյան գործընկերության միջուկն են կազմում: «Հուսով ենք, որ մինչ Ռիգայի գագաթնաժողովի մեկնարկը, ասոցացման համաձայնագրերը կվավերացվեն ԵՄ երկրների մեծ մասում: Հավասարապես կարևոր է, որ գործընկեր պետությունների հասարակությունները դրական ուղերձ ստանան, ուստի Ռիգայի գագաթնաժողովի հռչակագրում պետք է ներառվեն Արևելյան գործընկերության բոլոր երկրների առաջարկները»,-ասել է Ռինկևիչսը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---