Հայ աշակերտները կմեկնեն Բաքու՝ քիմիայի օլիմպիադային. Նրանց կուղեկցի ԿԳ նախարարը

Հայ աշակերտները կմեկնեն Բաքու՝ քիմիայի օլիմպիադային. Նրանց կուղեկցի ԿԳ նախարարը

PanARMENIAN.Net - «Քիմիա» առարկայի միջազգային օլիմպիադան այս տարի տեղի կունենա Բաքվում: Կրթության և գիտույան նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ ազգային օլիմպիական թիմը կմասնակցի հուլիսի 20-29-ը կայանլիք Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային:

«Հայաստանի Հանրապետության աշակերտները վերջին շրջանում մեծ հաջողությամբ մասնակցում են միջազգային առարկայական օլիմպիադաներին և արձանագրում շոշափելի արդյունքներ: Այս տարի ևս նախատեսվում է հայ աշակերտների մասնակցությունը բոլոր օլիմպիադաներին, այդ թվում նաև Բաքվում կազմակերպվող «Քիմիա» առարկայի միջազգային օլիմպիադային: Մասնակցության հրավեր ստացվել է Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Նարգիզ Փաշաևայից: Հաշվի առնելով օլիմպիադաներին մասնակցելու կարևորությունը հայ աշակերտների համար՝ որոշում է կայացվել, որ ՀՀ ազգային օլիմպիական թիմը կմասնակցի Բաքվում կայանլիք օլիմպիադային»,- հայտնում են ԿԳՆ-ից:

Հայկական օլիմպիական հավաքականին Բաքու կուղեկցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ՀՀ մասնակցության հարցը վերջնականապես կորոշվի Ադրբեջանի Հանրապետության կողմից հայկական պատվիրակությանն անվտանգության համապատասխան երաշխիքների տրամադրումից հետո:

Մարտի 10-ին կայացավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստը, որի ժամանակ քննարկվել է Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին հայ մարզիկների մասնակցության հարցը: Քվեարկությամբ որոշում է կայացվել, որ հայկական պատվիրակությունը կմեկնի Բաքու՝ մասնակցելու հունիսին կայանալիք խաղերին, նշված է ՀԱՕԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հայաստանը կներկայանա սամբո, հրաձգություն, ձյուդո, ըմբշամարտ, բռնցքամարտ ու թաեքվանդո մարզաձևերում: Միջազգային օլիմպիական կոմիտեի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահությունը հայ մարզիկների համար ամենաբարձր մակարդակով անվտանգության երաշխիքներ է խոստացել:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---