Ռեբեկկա Հարմս. Ռիգայի գագաթնաժողովում պետք է ցույց տալ, որ «ԵՄ-ն գիտի ինչպես աջակցել արևելյան հարևաններին»

Ռեբեկկա Հարմս. Ռիգայի գագաթնաժողովում պետք է ցույց տալ, որ «ԵՄ-ն գիտի ինչպես աջակցել արևելյան հարևաններին»

PanARMENIAN.Net - Երբ Ռուսաստանն անդադար «ԵՄ արժեքների խարխլման ռազմավարություն է տանում, ինչը հատկապես տեսանելի է Ուկրաինայի պարագայում, եվրոպական ընկերակցությունը պետք է առավել մեծ վստահություն ցուցաբերի իր արևելյան քաղաքականության մեջ»: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի «կանաչների» խմբակցության ղեկավարի տեղակալ Ռեբեկկա Հարմսը:

«Եվրոպական գաղափարները կասկածի տակ դնելու փոխարեն, մենք պետք է հստակ ազդակ հաղորդենք, որ գիտենք, թե ինչպես է պետք աջակցել մեր արևելյան հարևաններին, որովհետև նրանք արժանի են դրան»,-ասել է Հարմսը: Հարմսը գտնում է նաև, որ Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում պետք է որոշվի կոնկրետ ծրագիր Ուկրաինայի և Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի փոփոխությունների վերաբերյալ, հայտնում է Gordonua.com-ը:

Ավելի վաղ Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը հայտարարեց, որ Եվրամիությանը հարկ կլինի հաստատել գործակցությունը գործընկերների հետ, որոնք չեն ստորագրել ասոցացման մասին համաձայնագիրը: Հարկավոր է Ադրբեջանի հետ պայմանավորվել գործունեության ոլորտների ու իրավական կարգավորման մասին, ամրապնդել երկկողմ հարաբերությունները Բելառուսի հետ, հայտարարել Հայաստանի հետ նոր բանակցությունների մեկնարկի մասին»,-ասել է նա:

Նախարարը նշել է, որ ասոցացման մասին համաձայնագրերն Արևելյան գործընկերության միջուկն են կազմում: «Հուսով ենք, որ մինչ Ռիգայի գագաթնաժողովի մեկնարկը, ասոցացման համաձայնագրերը կվավերացվեն ԵՄ երկրների մեծ մասում: Հավասարապես կարևոր է, որ գործընկեր պետությունների հասարակությունները դրական ուղերձ ստանան, ուստի Ռիգայի գագաթնաժողովի հռչակագրում պետք է ներառվեն Արևելյան գործընկերության բոլոր երկրների առաջարկները»,-ասել է Ռինկևիչսը:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

2015-ի հունվարի 2-ից Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---