ՀՀ-ում կազմակերպվում է դրամահավաք՝ Նեպալի երկրաշարժից տուժածներին աջակցելու համար

ՀՀ-ում կազմակերպվում է դրամահավաք՝ Նեպալի երկրաշարժից տուժածներին աջակցելու համար

PanARMENIAN.Net - Հայկական Կարմիր խաչի ընկերությունը դրամահավաք է սկսում` Նեպալի երկրաշարժից տուժածներին աջակցելու համար: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ չեն կարող մնալ Նեպալում տեղի ունեցած ողբերգությանը և միանում է տուժածներին օգնություն տրամադրելու միջազգային շարժմանը:

«Դիմում ենք Ձեզ խնդրանքով արձագանքելու մեր կոչին և կատարելու նվիրատվություն` Նեպալի երկրաշարժից տուժածներին աջակցելու համար: Այս գործընթացն իրագործելու համար անհրաժեշտ է ձեր ներդրումը»,- ասվում է հաղորդագրության տեքստում:

1988թ. Հայաստանի ավերիչ երկրաշարժից հետո Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումն առաջիններից էր, որ անմիջապես արձագանքեց աղետին` տրամադրելով համակարգված օգնություն:

2015թ. ապրիլի 25-ին աշխարհը ցնցեց Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը: Բազմաթիվ կազմակերպություններ շտապեցին օգնության ձեռք մեկնելու տուժածներին` տրամադրելով մարդկային, ֆինանսական և տեխնիկական միջոցներ:

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումը ևս անմասն չմնաց այս գործընթացից` ներկայացնելով 33,4 մլն շվեյցարական ֆրանկ կազմող կոչ, որը հնարավորություն կտա 1,8 տարի օգնություն տրամադրել 75 000 մարդու` հետևյալ հիմնական ուղղություններով. շտապ բուժօգնություն և առողջապահություն, ժամանակավոր կացարան և ապաստան (ներառյալ առաջին անհրաժեշտության իրեր), սնունդ, ընտանեկան կապերի վերամիավորում, արժանապատիվ թաղում, Ազգային ընկերության ինստիտուցիոնալ պատրաստվածություն և կարողությունների զարգացում, համայնքների պատրաստվածություն և ռիսկի նվազեցում:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շահույթ չհետապնդող, իր անդամների շահերի ընդհանրության հիման վրա կազմավորված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Կարմիր Խաչի միակ ազգային ընկերությունն է, որը չի հետապդնում կրոնական, արհեստակցական, քաղաքական նպատակներ, չի հարում որևէ քաղաքական հոսքի: Այն իր գործունեությունն իրականացնում է երկրի ամբողջ տարածքում և իր կանոնադրական նպատակներն ու խնդիրներն իրականացնելու նպատակով ստեղծել է մարզային, տարածքային և համայնքային մասնաճյուղեր: Կենտրոնական գրասենյակը գտնվում է Երևանում:

Կարդացեք նաև՝Եզակի սարքի օգնությամբ Նեպալում 4 մարդու կյանք են փրկել

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---