Մահմեդականները Հռոմի Պապից ներողություն են պահանջել

PanARMENIAN.Net - Մահմեդական գործիչները չեն հավանել Հռոմի Պապ Բենեդիկտ XVI-ի աստվածաբանական դասախոսության մի շարք հայտարարություններ, որոնցով նա հանդես է եկել Բավարիայում` Ռեգենսբուրգի համալսարանում: Մասնավորապես, կաթոլիկ եկեղեցու ղեկավարը, ցիտելով միջնադրայան բյուզանդական մի աղբյուր, ասել է «Դիտարկելով այն, ինչ նոր բան բերեց Մուհամմեդը, մենք կտեսնենք միայն չարն ու անմարդկայինը, այդպիսին է հավատը թրով տարածելու նրա կոչը»:



Ի պատասախան դրան` մահմեդական կրոնի հարցով ֆրանսիական խորհրդի ղեկավար Դալիլ Բուբակերը հայտարարել է. «Մենք հուսով ենք, որ կաթոլիկ եկեղեցին անմիջապես կպարզի իր դիրքորոշումը, ընդունելով, որ նա չի խառնում միմյանց իսլամը... եւ իսլամիզմը, որը ոչ թե կրոն է, այլ` քաղաքական գաղփարախոսություն»: Իր հերթին, կրոնի հարցերով թուրքական կառավարական կոմիտեի ղեկավար Ալի Բարդողլուն Պապի խոսքերն անվանել է «թշնամանքով եւ չարությամբ» լցված:



Քուվեյթի, Եգիպտոսի, Ալժիրի, Մարոկկոյի եւ այլ մահմեդական երկրների կրոնական կազմակերպությունների, կառավարական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչները կաթոլիկ եկեղեցու ղեկավարությունից նաեւ ներողություն եւ բացատրություններ են պահանջել:



Վատիկանի մամլո ծառայության ներկայացուցիչ Ֆրեդերիկո Լոմբարդին պատասխանել է այդ քննադատությանը, հայտարարելով, որ Բենեդիկտ XVI-ը հարգում է իսլամը, բայց չի հանդուրժում կրոնով բացատրվող բռնությունը: «Միանշանակ է, որ Սրբազան հայրը մտադրություն չուներ խորությամբ ուսումնասիրել ջիհադը եւ այդ բնագավառում մահմեդական աշխարհայացքը, առավել եւս նա չէր ցականում վիրավորել հավատացյալ մահմեդականների զգացմունքները»,- ասել է Լոմբարդին, հայտնում է Lenta.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---